ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 5.14-րդ կետում «10» թիվը փոխարինել «18» թվով.
i
2) N 2 հավելվածի 2.1-ին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
._________________________________________________________________________.
|2.1|ՀՀ առողջապահական և աշխատանքի | 19| 1| 18|
| |տեսչական մարմին | | | |
._________________________________________________________________________.
3) N 2 հավելվածի վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|Ընդամենը | 1774| 634| 1140|
._________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 27
Երևան