(սույն որոշման 3-րդ կետի համաձայն սույն որոշման գործողությունը
դադարել է 07.06.2020 թվականից)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2020 թվականի N 485-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԱՊԱԱՄՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին ապաամրագրել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել պետական պահուստում պահպանվող դեղեր և առողջապահական նշանակության նյութական արժեքներ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ներկայացված հայտերի (գրությունների) հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` պետական պահուստից ապաամրագրված նյութական արժեքները հատկացնել բժշկական հաստատություններին` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելումը և բուժումը կազմակերպելու նպատակով:
3. Սույն որոշումը գործում է ուժի մեջ մտնելուց հետո երկու ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի
Երևան