Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2020 թվականի N 596-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 23-ի

N 596-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառման (այսուհետ` միջոցառում) նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում`

1) սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (այսուհետ` ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս.

2) սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ` ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս.

3) պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները (ուսանողական վարկերի մասով):

3. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում: Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով.

2) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)`

ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,

բ. բակալավրիատի ուսանողի դեպքում` մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում:

Ընդ որում, այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը).

3) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում` վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում:

4. Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով: Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով.

2) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսամյակի (կիսամյակների) ուսման վարձի դիմաց կատարված վճարում:

5. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ:

6. Սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողները ներառվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հավանության արժանացած ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրով պետության կողմից սուբսիդավորվող ծրագրում` վարկերի տրամադրման նոր պայմաններով: Այն սովորողներին, որոնց`

1) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս.

2) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս.

3) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս.

4) հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս:

7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում չեն գործելու Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով նախատեսված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները:

 

ՑԱՆԿ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

.______________________________________________________________________.

|1. |«Երևանի  պետական համալսարան» հիմնադրամ                            |

|___|__________________________________________________________________|

|2. |«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ           |

|___|__________________________________________________________________|

|3. |«Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ  |

|___|__________________________________________________________________|

|4. |«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ       |

|___|__________________________________________________________________|

|5. |«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ                |

|___|__________________________________________________________________|

|6. |«Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի ազգային համալսարան»  |

|   | հիմնադրամ                                                        |

|___|__________________________________________________________________|

|7. |«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ                 |

|___|__________________________________________________________________|

|8. |«Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ               |

|___|__________________________________________________________________|

|9. |«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»     |

|   |հիմնադրամ                                                         |

|___|__________________________________________________________________|

|10.|«Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ         |

|___|__________________________________________________________________|

|11.|«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ        |

|___|__________________________________________________________________|

|12.|«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ                 |

|___|__________________________________________________________________|

|13.|«Երևանի  թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ                |

|___|__________________________________________________________________|

|14.|«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի պետական ինստիտուտ»     |

|   |հիմնադրամ                                                         |

|___|__________________________________________________________________|

|15.|«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ                                  |

|___|__________________________________________________________________|

|16.|«Գավառի պետական համալսարան» հիմնադրամ                             |

|___|__________________________________________________________________|

|17.|«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ                             |

|___|__________________________________________________________________|

|18.|«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ                   |

|___|__________________________________________________________________|

|19.|«ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ                               |

|___|__________________________________________________________________|

|20.|«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ                    |

|___|__________________________________________________________________|

|21.|«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային         |

|   |ինստիտուտ» ՓԲԸ                                                    |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2020
N 596-Լ
Որոշում