040.0357.030700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2000 թվականի N 357
«ՇԱՆԴՐ ՀԱՐԻՍՈՆ ՍԵԳԱԼ ԸՆԴ ԼԵՎԻՍ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների ապրանքավարկային կորպորացիայի և Հայաստանի Հանրապետության միջև 1992 թվականին կնքված նվիրատվության մասին համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված ցորենի բեռնաթափման հետ կապված վիճահարույց հարցերի կարգավորման համար «Շանդր Հարիսոն Սեգալ ընդ Լեվիս» (SCHNADER HARRISON SEGAL & LEVIS) իրավաբանական ընկերության մատուցած իրավաբանական ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` հատկացնել 35074 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված գումարը հատկացնել կնքված պայմանագրի և հաշվետվությունների հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` հետևել «Շանդր Հարիսոն Սեգալ ընդ Լեվիս» իրավաբանական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ընթացքին:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 12-ի «Շանդր Հարիսոն Սեգալ ընդ Լեվիս» իրավաբանական ընկերությանը գումար հատկացնելու մասին» N 308 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից: