Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 10-Ն ԵՎ ԹԻՎ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2020 թվականի թիվ 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 10-Ն ԵՎ ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

45. Տող 220-ը ներառում է` ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը, տեխնիկական խորհրդատվությունները այդ բնագավառներում, տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները:

1) Տող 220.1-ը ներառում է` ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և տեխնիկական խորհրդատվությունները այդ բնագավառներում: Այն ներառում է բնապատկերային հատակագծումը, ճարտարապետության բնագավառում խորհրդատվական գործունեությունը, ավտոճանապարհների, մայրուղիների, թունելների, երկաթուղիների, ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), ճոպանուղիների, կամուրջների, էստակադների և տրանսպորտային այլ կառույցների նախագծումը, ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու մայրուղային խողովակաշարերի, բաշխման համակարգերի նախագծումը, կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծումը, նախագծերի փորձաքննությունը: Ինտեգրալային սխեմաների նախագծումը և թեստավորումը: Այստեղ ներառվում է նաև նավթի և բնական գազի պաշարների, նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեությունը, երկրաբաշխական (գեոդեզիական) հետախուզական աշխատանքներ` հողի չափման և տարածությունների սահմանագծման, ջրաբանական որոնողական աշխատանքները և այլ ծառայություններ:

2) Տող 220.1.1-ը ներառում է` բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծումը, գծագրերի պատրաստումը, փոքր և մեծ քաղաքների հատակագծումը, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծերի փորձաքննությունը:

3) Տող 220.1.2-ը ներառում է` ինտեգրալային սխեմաների նախագծումը և թեստավորումը:

4) Տող 220.2-ը ներառում է` տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները: Այն ներառում է ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափումը, ստուգաճշտումը, շենքերի և շինությունների տեխնիկական հետազննումը, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, անասնաբուժական, բուսասանիտարական հսկողությունը և սննդամթերքի արտադրության վերահսկումը, արտադրատեսակների (սպառողական ապրանքներ, ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, բարձր ճնշման կաթսաներ և այլն) հավաստագրումը, ավտոմեքենաների գազավառելիքային սնման համակարգի փորձարկումը, ինչպես նաև տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները այլ բնագավառներում:

5) Տող 220.2.1-ը ներառում է` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի պարբերական զննման ծառայությունները:

6) Տող 220.2.2-ը ներառում է` արտադրատեսակների, ներառյալ սպառողական ապրանքները, ավտոմեքենաների, ինքնաթիռների, բարձր ճնշման կաթսաների, միջուկային կայանքների և այլնի հավաստագրումը:

46. Տող 225-ը ներառում է` գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում և գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:

1) Տող 225.1-ը ներառում է` ԴՆԹ/ՌՆԹ ուսումնասիրությունները` գենոմիկայի (մոլեկուլային գենետիկայի), դեղաբանագենոմիկայի, գենի հետազոտման, գենային ինժեներիայի ուղղություններով, ԴՆԹ/ՌՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրումը, սինթեզումը, տարածումը, գենի ինքնավերարտադրումը, հակասենսորական և այլ տեխնոլոգիաներում կիրառումը, նանոկենսատեխնոլոգիաների` նանոմիկրոտեխնոլոգիաների միջոցների և գործընթացների կիրառումը կենսահամակարգերի ուսումնասիրման, բուժամիջոցների մշակման, ախտորոշման և այլ նպատակներով, գիտական հետազոտությունները ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառում և այլ ծառայություններ:

2) Տող 225.2-ը ներառում է` գիտական հետազոտությունները հասարակական գիտությունների բնագավառում և գիտական հետազոտությունները հումանիտար գիտությունների բնագավառում:

47. Տող 230-ը ներառում է` գովազդային միջոցառումների կազմակերպումը` պատվիրատուի համար գովազդի ստեղծումը, պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում, օրինակ` արտապատկերող էկրաններին կամ էլեկտրոնային կայքերում, գովազդի տեղադրումը:

1) Տող 230.1-ը ներառում է` գովազդային գործակալությունների գործունեությունը` լրիվ ծավալով (օգտագործելով սեփական հնարավորությունները կամ ենթակապալի միջոցով) գովազդային ծառայությունների մատուցումը, ընդգրկելով խորհրդատվությունները, ստեղծագործական աջակցությունը, գովազդային նյութերի պատրաստումը, գնումները, ինչպես նաև գովազդի տարածման հետ կապված ծառայությունները:

2) Տող 230.2-ը ներառում է` շուկայի իրավիճակի հետազոտությունը` շուկայի հնարավորությունների, այս կամ այն ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների հետաքրքրությունների, նախասիրությունների ուսումնասիրումը, սպառման ավելացմանը, նոր ապրանքների և ծառայությունների զարգացմանն ուղղված առաջարկությունները, արդյունքների վիճակագրական հետազոտությունները առևտրային նպատակներով:

48. Տող 235-ը ներառում է` գյուղատնտեսական և տնային կենդանիների (շների, կատուների և այլ) բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեությունը: Այդ գործունեությունը իրականացվում է որակյալ անասնաբույժների կողմից` անասնաբուժարաններում, մասնավոր կոնսուլտացիաներում, վիրահատարաններում, ինչպես նաև այցելելով գյուղատնտեսական ֆերմաները, շնանոցները, կենդանիների համար ապաստանները և այլն:

49. Տող 240-ը ներառում է` մասնագիտացված գիտական և տեխնիկական ծառայությունների մատուցումը (բացի իրավաբանական և հաշվապահական, ճարտարապետության և ճարտարագիտության բնագավառում, տեխնիկական փորձարկումների և հսկման, կառավարման և այդ բնագավառում խորհրդատվական, գիտահետազոտական և փորձարարական, գովազդային ծառայություններից):

1) Տող 240.1-ը ներառում է` դիզայներական մասնագիտացված գործունեությունը` նորաձևության հետ կապված նախագծումը` մանածագործվածքի, հագուստի, կոշիկի, թանկարժեք իրերի, կահույքի, ինտերիերի ձևավորման, այլ անձնական և կենցաղային արտադրատեսակների, ինչպես նաև արդյունաբերական նախագծումը` նոր արտադրատեսակների ստեղծման կամ ստեղծված արտադրատեսակների օգտագործման օպտիմալացմանն ուղղված նախագծերի մշակումը:

2) Տող 240.2-ը ներառում է` անհատ սպառողների և առևտրային նպատակներով լուսանկարչական գործունեությունը` անձնագրերի և այլ փաստաթղթերի համար, հարսանեկան, դպրոցական և համանման լուսանկարների պատրաստումը, հրատարակչական, նորաձևության, անշարժ գույքի, զբոսաշրջության և այլ նպատակների համար լուսանկարների պատրաստումը, լուսաժապավենների (այդ թվում` պատվիրատուի լուսանկարած ժխտանկարները (նեգատիվները) կամ կինոժապավենները) մշակումը` երևակումը, լուսանկարների տպումը, մեծացումը, սլայդների շրջանակադրումը, վերալուսանկարահանումը, լուսանկարների վերականգնումը, ռետուշումը, ինչպես նաև կինոժապավենների մոնտաժման և լուսանկարների տպման լաբորատորիաների գործունեությունը:

3) Տող 240.3-ը ներառում է` գրավոր և բանավոր թարգմանչությունը:

4) Տող 240.4-ը ներառում է` արտոնագրերի առուվաճառքի միջնորդական գործունեությունը, գնահատման հետ կապված գործունեությունը (օրինակ` հնարժեք կամ թանկարժեք իրերի գնահատումը), բացառությամբ անշարժ գույքի կամ ապահովագրության բնագավառում գնահատման ծառայություններից, անվտանգության ապահովման հարցերով խորհրդատվությունները, գյուղատնտեսագիտության բնագավառում խորհրդատվությունները և այլ ծառայություններ:

50. Տող 245-ը ներառում է` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների` անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք), հիշող և տպիչ սարքերի նորոգումը և սպասարկումը: Այն ներառում է նաև հաղորդակցական սարքավորանքի, ֆաքսիմիլային ապարատների, ընդունահաղորդիչների, կենցաղային էլեկտրոնային սարքերի (ռադիո-, հեռուստա- և այլ ձայնա- և տեսասարքվածքների), տնային այգեգործական գույքի (սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի և այլ), կոշիկի և կաշվե արտադրատեսակների, հագուստի և հագուստի պարագաների, կահույքի և տան կահավորանքի, սպորտային պարագաների, երաժշտական գործիքների, այլ անձնական և կենցաղային առարկաների նորոգումը:

1) Տող 245.1-ը ներառում է` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների` անհատական համակարգիչների, նոութբուքերի, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների, տպիչների, մոնիտորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների, համակարգչային սերվերների, սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, բանկային ավտոմատներին համանման համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) նորոգումը և սպասարկումը և այլն:

2) Տող 245.2-ը ներառում է` հաղորդակցական սարքավորանքի նորոգումը և սպասարկումը` շարժական հեռախոսների, բջջային հեռախոսների, ֆաքսիմիլային ապարատների, ընդունահաղորդիչների, մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների և այլնի նորոգումը և սպասարկումը:

3) Տող 245.3-ը ներառում է` անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգումը:

4) Տող 245.3.1-ը ներառում է` կենցաղային էլեկտրոնային սարքվածքների` «ռադիո-», «հեռուստա-», «ձայնա-» և տեսասարքավորումների, անձնական օգտագործման տեսախցիկների, ձայնասկավառակների, նվագարկիչների և այլնի նորոգումը:

5) Տող 245.3.2-ը ներառում է` կենցաղային էլեկտրական սարքերի` սառնարանների, սառնախցիկների, խոհանոցային սալերի, լվացքի և ամանալվաց մեքենաների, փոշեկուլների, հատակափայլիչների, օդորակիչների և այլնի նորոգումը և սպասարկումը, ինչպես նաև տնային այգեգործական գույքի` սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի, բեռնադարսիչների և այլնի նորոգումը:

6) Տող 245.3.3-ը ներառում է` կոշիկի կրունկների նորոգումը, կրունկատակերի խփումը, կոշիկի ներկումը և այլն:

7) Տող 245.3.4-ը ներառում է` ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների նորոգումը, ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների ներկումը:

8) Տող 245.3.5-ը ներառում է` կենցաղային կահույքի և կահավորանքի, այդ թվում` գրասենյակային կահույքը, վերականգնումը, նորոգումը, երեսքաշումը, ողորկումը, փայլեցումը:

9) Տող 245.3.6-ը ներառում է` տարբեր նյութերից բոլոր տեսակի ժամացույցների, ժամանակաչափերի (քրոնոմետրերի, ժամանակի հաշվարկի այլ սարքերի), դրանց մանրակների նորոգումը:

10) Տող 245.3.7-ը ներառում է` ոսկերչական արտադրատեսակների նորոգումը:

11) Տող 245.3.8-ը ներառում է` հեծանիվների նորոգումը, հագուստի և մանածագործվածքային արտադրատեսակների նորոգումը, վերափոխումը, ներկումը, սպորտային ապրանքների (բացի սպորտային զենքից), քեմպինգների համար սարքավորանքի նորոգումը, երաժշտական գործիքների (բացի երգեհոններից և հնարժեք երաժշտական գործիքներից) նորոգումը, դաշնամուրի լարումը, խաղալիքների և համանման արտադրատեսակների, գրքերի, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգումը:

51. Տող 250-ը ներառում է` սպասարկման տարբեր ծառայությունները` բոլոր տեսակի հագուստի, մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացումը, մաքրումը և չոր մաքրումը, մազերի լվացումը, հարդարումը, գեղեցկության սրահների, թաղումների կազմակերպման հետ կապված և այլ ծառայությունները:

1) Տող 250.1-ը ներառում է` բոլոր տեսակի հագուստի (այդ թվում` մորթե), մանածագործական արտադրատեսակների լվացումը, մաքրումը, չոր մաքրումը և արդուկումը, որոնք կատարվում են մեխանիկական սարքավորանքի, ձեռքով կամ մետաղադրամի իջեցմամբ գործարկվող ավտոմատ մեքենաների միջոցով` բնակչության, արդյունաբերական կամ առևտրի կազմակերպությունների համար, կեղտոտ սպիտակեղենի ընդունումը (հավաքումը) և լվացքից հետո հանձնում պատվիրատուին, գորգերի և գորգիկների մաքրումը և լվացումը, վարագույրների և գալարավարագույրների մաքրումը, այդ թվում` պատվիրատուի տարածքում և այլ և ծառայություններ:

2) Տող 250.2 ներառում է` տղամարդկանց և կանանց մազերի լվացումը, հարթեցումը, կտրումը, հարդարումը, ներկումը, գանգրացումը, ուղղումը, դեմքի մերսումը, դիմահարդարումը, ձեռնեղունգների ստածումը, ոտների մատների հարդարումը, մարմնի խնամքի համանման այլ ծառայություններ:

3) Տող 250.3-ը ներառում է` դիակների թաղման կամ դիակիզման հետ կապված գործունեությունը և հարակից ծառայությունները` դիակների բալզամացումը, հուղարկավորման կամ դիակիզման արարողակարգի կազմակերպումը, այդ թվում` ծիսակատարության համար դահլիճների տրամադրումը, գերեզմանափորերի ծառայությունները, թաղման համար հողակտորների վաճառք կամ վարձակալության հանձնման ծառայությունները, գերեզմանների, հարակից հողակտորների պահպանումը, խնամքի ծառայությունները:

4) Տող 250.4-ը ներառում է` բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների գործունեությունը:

5) Տող 250.5-ը ներառում է` ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը` արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և այլ ծառայությունները:

6) Տող 250.6-ը ներառում է` աստղագուշակների, ոգեմիջնորդների ծառայությունները, ծանոթության ծառայությունների, ամուսնության բյուրոների գործունեությունը, ընտանի կենդանիների խնամքի ծառայությունները, մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունները:

52. Հաշվետվության բաժին 2-ը լրացնում են այն ռեսպոնդենտները (ամսական պարբերականությամբ), որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ք. Երևանում:

1) բաժին 2-ի 255 տողի սյունակ 1-ը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 110 տողից:

2) բաժին 2-ի 255 տողի սյունակ 1-ը պետք է հավասար լինի 255 տողի սյունակ 2-ից մինչև սյունակ 12-ի համապատասխան ցուցանիշների հանրագումարին:

3) բաժին 2-ի 255.1, 255.2, 255.3 տողերում պետք է նշել բաժին 1-ի այն տողերի համարները, որոնցում նշված ցուցանիշներով իրականացվել է բաշխվածությունը:

53. Հաշվետվության ձևի դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակը» տողը լրացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդաբանությամբ.

1) Հիմնական է համարվում այն տնտեսական գործունեությունը, որը ծառայությունների ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ:»:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
11.05.2020
N 14-Ն
Որոշում