Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 1006-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2020 թվականի N 629-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 1006-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1006-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ս. Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)»,

բ. 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ն. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական»,

գ. 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ռ. Բազիկյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,

դ. 14-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ա. Ալեքսանյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.05.2020
N 629-Ա
Որոշում