Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2020 թվականի N 252-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման հավելվածի (այսուհետև` Հավելված) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության մասնակցությունն ու իրազեկումը, ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, ինչպես նաև համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից ստեղծվում և գործում են խորհրդակցական մարմիններ (այսուհետ` Խորհուրդ):»:

i

2. Հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով.

«7.1) սոցիալական աջակցության տրամադրման,»:

i

3. Հավելվածի 6-րդ կետում «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 6.1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը:

i

4. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ և 6.2-րդ կետերով.

«6.1. Սույն կարգի 4-րդ կետի 7.1-ին ենթակետում նշված խորհրդի անդամներին իր որոշմամբ 1 տարի ժամկետով նշանակում է Երևանի քաղաքապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները սահմանում է Երևան քաղաքի ավագանին` ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով:

6.2. Սույն կարգը կիրառելի է սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգի 6.1-րդ կետում նշված որոշումներով:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2020
N 252-Ն
Որոշում