Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2020 թվականի N 256-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

«1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «2020 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 182-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1) Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե`

ա. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում,

բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

գ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինծառայող է,

դ. զոհված զինծառայողի երեխա է,

ե. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

զ. սիրիահայի երեխա է,

է. 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխա է,

ը. հաշմանդամություն ունեցող երեխա է,

թ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ներքին տեղահանված անձ է,

ժ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի փախստականի կարգավիճակ:

ժա. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2020
N 256-Ն
Որոշում