Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2020 թվականի N 213-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստեր հրավիրելու և անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 462-Ն որոշման`

i

1) հավելվածի 3-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունները.

«Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար` առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով` ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 12.1 կետով.

i

«12.1. Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր գործընթացները (այդ թվում` փաստաթղթերի նշագրում, ստորագրում) կարող են իրականացվել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:».

3) հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«26. Սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում Հանձնաժողովի արտահերթ նիստի, ինչպես նաև նիստում լրացուցիչ կարգով ներկայացված ներքին (լոկալ), առանձնահատուկ դեպքերում` անհատական, իսկ արտակարգ իրավիճակներով (այդ թվում` ռազմական դրությամբ) պայմանավորված, ինչպես նաև սպառողների շահերին, համակարգի հուսալիությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում նաև նորմատիվ բնույթի որոշումների նախագծերի վրա:».

4) հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«32. Պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը, նախքան նիստը սկսվելը, ստուգում է նիստին հրավիրված կարգավորվող անձանց ներկայացուցիչների անձը և նիստին մասնակցելու լիազորությունը հաստատող փաստաթղթերը, ապա կազմում նիստին ներկայացած անձանց ցանկ: Ցանկը ստորագրվում է նիստին ներկայացած անձանց կողմից, բացառությամբ Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքի, որի պարագայում ցանկը ստորագրվում է Պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի կողմից:».

5) հավելվածի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«48. Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարման համար պատասխանատու աշխատակիցը, Հանձնաժողովի` նորմատիվ բնույթի, ինչպես նաև կարգավորվող անձանց վերաբերյալ անհատական բնույթի որոշումների էլեկտրոնային տարբերակները` ստորագրումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում զետեղում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
17.06.2020
N 213-Ն
Որոշում