ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2020 թվականի N 1143-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 354-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին» N 354-Լ որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.
«9. Ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամ սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով`
. 25 մլրդ դրամ` ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը,
. 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրեր,
. 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են մասնավոր ներդրումների ընդլայնման խնդրի լուծմանը,
. 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 7
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2020 թվական: