Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.10.2000  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

124.0463.040700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

8 հունիսի 2000 թվականի թիվ 02/463

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «1997» , «1998» «1999» ԹՎԱԳՐՈՒՄՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների նոր նմուշի դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման 5-րդ կետը, նպատակ ունենալով կարգավորելու ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման անցման փուլում առաջացող հարցերը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար նախատեսված «1997» , «1998» , «1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև 2000թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման» կարգը:

            ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

       Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության պետական

       ֆինանսների և  էկոնոմիկայի      եկամուտների նախարար`

նախարար`

                 Լ. Բարխուդարյան                       Գ. Պողոսյան

թիվ 02/463 հրամանով

        «07»  06  2000թ.             «08»  հունիսի  2000թ.

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «1997» , «1998» «1999» ԹՎԱԳՐՈՒՄՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման 6 կետի գ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված հայտնում է.

Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման ընդունման հետ կապված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշումների համաձայն կիրառվող` «1997» , «1998» , «1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի դուրս գրման և ոչնչացման, ինչպես նաև նշված թվագրումով չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերի վերադարձման վերաբերյալ ընդհանուր հարցերը:

II. Չօգտագործված կամ վնասված` «1997» , «1998»

«1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի

քանակությունների ճշտման կարգը

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման համաձայն, «1997» , «1998» , «1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշեր ստացած Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ արտադրող-իրացնող անձինք`

ա) մինչև 2000թ. փետրվարի 1-ը ստացված ակցիզային դրոշմանիշերի գծով կատարում են չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի այն քանակությունների (մնացորդների) ճշտում, որոնց վերադարձման ժամկետը լրանում է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո: Այդ քանակությունները (մնացորդները) մինչև դրանց վերադարձման համար սահմանված ժամկետը վերադարձվում են համապատասխան տարածքային հարկային տեսչություններ` սույն կարգի 1 հավելվածում նշված տեղեկանքի հետ միասին:

Սույն ենթակետում նշված տեղեկանքը Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ արտադրող-իրացնող անձանց կողմից կազմվում է երկու օրինակից, որի բնօրինակը չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակությունների (մնացորդների) հետ միասին վերադարձվում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն, իսկ մեկ պատճենը պահվում է կազմակերպությունում:

բ) Տարածքային հարկային տեսչությունները, ստացված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակների և դրանց վերաբերյալ տեղեկությունների ճշտումից հետո, 5-օրյա ժամկետում, այդ քանակները և դրանց վերաբերյալ տեղեկությունները` սույն կարգի 2 հավելվածում նշված տեղեկանքի ձևով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ակցիզային դրոշմանիշերի խումբ (այսուհետ` խումբ):

Սույն ենթակետում նշված տեղեկանքը տարածքային հարկային տեսչությունների կողմից կազմվում է երեք օրինակից, որի բնօրինակը և մեկ պատճենը չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակությունների (մնացորդների) հետ միասին ներկայացվում է խումբ, իսկ մեկ պատճենը պահվում է տարածքային հարկային տեսչությունում:

i

գ) 2000 թվականի հոկտեմբերի 31-ից հետո արգելվում է տարածքային հարկային տեսչությունների կողմից «1997» , «1998» , «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված այն քանակությունների և դրանց վերաբերյալ տեղեկանքների ընդունումը, որոնց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո:

(2.1 կետի գ ենթակետը խմբ. 04.10.00 թիվ 02/1179)

2.2. Տարածքային հարկային տեսչությունների կողմից ստացված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակի և դրանց վերաբերյալ տեղեկանքների ճշտումից հետո, խումբը` այդ քանակները և դրանց վերաբերյալ տեղեկանքի պատճենը, ինչպես նաև նախարարությունում առկա ակցիզային դրոշմանիշերի մնացորդները պահում է նախարարությունում առանձնացված հատուկ սենյակում կամ սահմանված կարգով հանձնում է ի պահ, մինչև դրանց` սույն կարգին համապատասխան դուրս գրումը և ոչնչացումը:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման համաձայն, «1997» «1998» թվագրումով ակցիզային դրոշմանիշեր ստացած Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ ներմուծող անձինք`

ա) մինչև 2000թ. փետրվարի 1-ը ստացված դրոշմանիշերի գծով կատարում են չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի այն քանակությունների (մնացորդների) ճշտում, որոնց վերադարձման ժամկետը լրանում է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո: Այդ քանակությունները (մնացորդները) մինչև դրանց վերադարձման համար սահմանված ժամկետը վերադարձվում են համապատասխան տարածաշրջանային մաքսատան` սույն կարգի 3 հավելվածում նշված տեղեկանքի ձևով:

Սույն ենթակետում նշված տեղեկանքը Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ ներմուծող անձանց կողմից կազմվում է երկու օրինակից, որի բնօրինակը չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակությունների (մնացորդների) հետ միասին վերադարձվում է համապատասխան տարածաշրջանային մաքսատուն, իսկ մեկ պատճենը պահվում է կազմակերպությունում:

բ) Տարածաշրջանային մաքսատունը ստացված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակների և դրանց վերաբերյալ տեղեկությունների ճշտումից հետո, 5-օրյա ժամկետում, այդ քանակները և դրանց վերաբերյալ տեղեկությունները` սույն կարգի 4 հավելվածում նշված տեղեկանքի ձևով ներկայացնում են խումբ:

Սույն ենթակետում նշված տեղեկանքը տարածաշրջանային մաքսատան կողմից կազմվում է երեք օրինակից, որի բնօրինակը և մեկ պատճենը չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակությունների (մնացորդների) հետ միասին ներկայացնում է խումբ, իսկ մեկ պատճենը պահվում է տարածաշրջանային մաքսատանը:

i

գ) «1997» , «1998» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված այն քանակությունների և դրանց վերաբերյալ տեղեկանքների ընդունումը, որոնց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո:

(2.3 կետի գ ենթակետը խմբ. 04.10.00 թիվ 02/1179)

2.4. Տարածաշրջանային մաքսատան կողմից ստացված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակի և դրանց վերաբերյալ տեղեկանքների ճշտումից հետո, խումբը` այդ քանակները և դրանց վերաբերյալ տեղեկանքի պատճենը, ինչպես նաև տարածաշրջանային մաքսատանն առկա ակցիզային դրոշմանիշերի մնացորդները պահում է նախարարությունում առանձնացված հատուկ սենյակում կամ սահմանված կարգով հանձնում է ի պահ, մինչև դրանց` սույն կարգին համապատասխան դուրս գրումը և ոչնչացումը:

2.5. Տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատների կողմից սույն կարգին համապատասխան ընդունված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակին համապատասխան, այդ դրոշմանիշերի դիմաց վճարված գումարը ենթակա է ետ վերադարձման ընդհանուր սահմանված կարգով:

i

2.6. Վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակությունների ճշտումը, վերադարձը, դրանց դուրս գրումը և ոչնչացումը կատարվում է սույն կարգում նշված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար նախատեսված կարգով և ժամկետներում:

(2.6 կետը լրաց. 04.10.00 թիվ 02/1179)

III. Չօգտագործված կամ վնասված` «1997» , «1998»

«1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի

դուրս գրման և ոչնչացման կարգը

3.1. Սույն կարգի 2.2. և 2.4 կետերին համապատասխան` ի պահ հանձնված դրոշմանիշերը ենթակա են դուրս գրման սահմանված ընդհանուր կարգով: Այդ նպատակով խումբը ի պահ հանձնված ակցիզային դրոշմանիշերի, ինչպես նաև նախարարությունում առկա չբաշխված ակցիզային դրոշմանիշերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ֆինանսահաշվային բաժին է հանձնում տեղեկություններ` սույն կարգի 5 հավելվածում նշված տեղեկանքի ձևով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ֆինանսահաշվային բաժնի կողմից, ակցիզային դրոշմանիշերի դուրս գրումը կատարվում է ընդհանուր սահմանված կարգով` սույն կետում նշված տեղեկանքի հիման վրա:

3.2. Սույն կարգի 3.1 կետի համաձայն դուրս գրված դրոշմանիշերի ոչնչացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամանով ստեղծված` հատուկ հանձնաժողովի կողմից:

3.3. Ոչնչացման ենթակա ակցիզային դրոշմանիշերի քանակության ճշտությունը ստուգելուց հետո, հատուկ հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն ոչնչացման ենթակա ակցիզային դրոշմանիշերի տեսակների, քանակների, դրանց ոչնչացման ժամկետների մասին:

3.4. Ակցիզային դրոշմանիշերը ոչնչացվում են այրելու միջոցով` հատուկ հանձնաժողովի անդամների ներկայությամբ:

3.5. Ոչնչացումից անմիջապես հետո կազմվում է ակտ, որը ստորագրում են հատուկ հանձնաժողովի անդամները: Ակտում պարտադիր նշվում են ոչնչացված ակցիզային դրոշմանիշերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` թվագրումը, քանակը, տեսակը:

3.6. Ոչնչացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող

և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող

ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ

ապրանքների դրոշմավորման համար նախատեսված

«1997» , «1998» , «1999»

թվագրումով ակցիզային դրոշմանիշերի

դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև

2000թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված,

չօգտագործված կամ վնասված ակցիզային

դրոշմանիշերի վերադարձման կարգի

ՀՀ ՊԵՆ __________________________________________ տարածքային հարկային

(տարածքային հարկային տեսչության անվանումը)

տեսչության պետին

Գրանցման թիվ _____

ՏԵՂԵԿԱՆՔ

«1997» , «1998» , «1999» թվագրումով չօգտագործված

ակցիզային դրոշմանիշերի մնացորդների վերաբերյալ

_________________________________________________________________________

              (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

Վերադարձվում է չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ___

____________ գումարի չափով (__________________________________):

(գումարը տառերով)

Այդ թվում`

._________________________________________________________________________.

| Թիվ | Թվագրումը | Տեսակը |Քանակը| Սերիան  Ակցիզային     | Ակցիզային     |

|     |           |        |      |         դրոշմանիշերի  | դրոշմանիշերի  |

|     |           |        |      |         ձեռք բերման   | համար վճարված |

|     |           |        |      |         անդորրագրի N, | գումարը       |

|     |           |        |      |         ամիս, ամսաթիվ |               |

|_____|___________|________|______|_______________________|_______________|

| 1   | «1997»  |        |      |                       |               |

| 2   | «1998»  |        |      |                       |               |

| 3   | «1999»  |        |      |                       |               |

|_____|___________|________|______|_______________________|_______________|

|_____|___________|________|______|_______________________|_______________|

._________________________________________________________________________.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

   ՏՆՕՐԵՆ              _______________________    _____________________

                          (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

ԳԼԽԱՎՈՐ

   ՀԱՇՎԱՊԱՀ            ______________________     ____________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

        Կ. Տ.                   «_______» ________________ թ.

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող

և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող

ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ

ապրանքների դրոշմավորման համար նախատեսված

«1997» , «1998» , «1999»

թվագրումով ակցիզային դրոշմանիշերի

դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև

2000թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված,

չօգտագործված կամ վնասված ակցիզային

դրոշմանիշերի վերադարձման կարգի

ՀՀ ՊԵՆ ________________________________________________

տարածքային հարկային տեսչության անվանումը

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա

որոշ ապրանքներ արտադրող-իրացնող կազմակերպությունների կողմից

վերադարձված «1997» , «1998» , «1999» թվագրումով

ակցիզային դրոշմանիշերի մնացորդների վերաբերյալ

Ներքոնշյալ կազմակերպությունների կողմից վերադարձվել են`

._________________________________________________________________________.

|N |Թվագ- | Կազմա-  |   Վերադարձված չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի   |

|  |րումը | կերպու- |_____________________________________________________|

|  |      | թյունը, | տեսակ |քանակ |սերիա | անդորրագրի N, ամիս|  գումար   |

|  |      | ՀՎՀՀ    |       |      |      | ամսաթիվ           |           |

|__|______|_________|_______|______|______|___________________|___________|

|1 |      |         |       |      |      |                   |           |

Ընդամենը`

._________________________________________________________________________.

| |«1997»  թվագրումով   |  «1998»  թվագրումով   |  «1999» թվագրու-  |

| |վերադարձված չօգտագործ- |  վերադարձված չօգտագործ- |  մով վերադարձված    |

| |ված ակցիզային դրոշմա-  |  ված ակցիզային դրոշմա-  |  չօգտագործված ակ-   |

| |նիշերի                 |  նիշերի                 |  ցիզային դրոշմանի-  |

| |                       |                         |  շերի               |

|_|_______________________|_________________________|_____________________|

| |տեսակ| քանակ |սերիա    |  տեսակ |քանակ |սերիա    |տեսակ |քանակ |սերիա  |

|_|_____|_______|_________|________|______|_________|______|______|_______|

|_|_____|_______|_________|________|______|_________|______|______|_______|

._________________________________________________________________________.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող

և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող

ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ

ապրանքների դրոշմավորման համար նախատեսված

«1997» , «1998» , «1999»

թվագրումով ակցիզային դրոշմանիշերի

դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև

2000թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված,

չօգտագործված կամ վնասված ակցիզային

դրոշմանիշերի վերադարձման կարգի

ՀՀ ՊԵՆ _____________________________________________ պետին

(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

Գրանցման թիվ ______

ՏԵՂԵԿԱՆՔ

«1997» , «1998» թվագրումով չօգտագործված ակցիզային

դրոշմանիշերի մնացորդների վերաբերյալ

_________________________________________________________________________

              (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

Վերադարձվում է չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ___

____________ գումարի չափով (__________________________________):

(գումարը տառերով)

Այդ թվում`

._________________________________________________________________________.

| Թիվ | Թվագրումը | Տեսակը |Քանակը |Սերիան  Ակցիզային     | Ակցիզային     |

|     |           |        |       |        դրոշմանիշերի  | դրոշմանիշերի  |

|     |           |        |       |        ձեռք բերման   | համար վճարված |

|     |           |        |       |        անդորրագրի N, | գումարը       |

|     |           |        |       |        ամիս, ամսաթիվ |               |

|_____|___________|________|_______|______________________|_______________|

| 1   | «1997»  |        |       |                      |               |

|_____|___________|________|_______|______________________|_______________|

|_____|___________|________|_______|______________________|_______________|

|_____|___________|________|_______|______________________|_______________|

| 2   | «1998»  |        |       |                      |               |

|_____|___________|________|_______|______________________|_______________|

|_____|___________|________|_______|______________________|_______________|

|_____|___________|________|_______|______________________|_______________|

|_____|___________|________|_______|______________________|_______________|

|_____|___________|________|_______|______________________|_______________|

|_____|___________|________|_______|______________________|_______________|

._________________________________________________________________________.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

   ՏՆՕՐԵՆ              _______________________    _____________________

                          (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

ԳԼԽԱՎՈՐ

   ՀԱՇՎԱՊԱՀ            ______________________     ____________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

       Կ. Տ.                   «_______» ________________ թ.

ՀԱՎԵԼՎԱԾ 4

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող

և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող

ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ

ապրանքների դրոշմավորման համար նախատեսված

«1997» , «1998» , «1999»

թվագրումով ակցիզային դրոշմանիշերի

դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև

2000թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված,

չօգտագործված կամ վնասված ակցիզային

դրոշմանիշերի վերադարձման կարգի

ՀՀ ՊԵՆ ________________________________________________

(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա

որոշ ապրանքներ ներմուծող կազմակերպությունների կողմից

վերադարձված «1997» , «1998»  թվագրումով

ակցիզային դրոշմանիշերի մնացորդների վերաբերյալ

Ներքոնշյալ կազմակերպությունների կողմից վերադարձվել են`

._________________________________________________________________________.

|N |Թվագ- | Կազմա-  |   Վերադարձված չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի   |

|  |րումը | կերպու- |_____________________________________________________|

|  |      | թյունը, | տեսակ |քանակ |սերիա | անդորրագրի N, ամիս|  գումար   |

|  |      | ՀՎՀՀ    |       |      |      | ամսաթիվ           |           |

|__|______|_________|_______|______|______|___________________|___________|

|1 |      |         |       |      |      |                   |           |

|__|______|_________|_______|______|______|___________________|___________|

|__|______|_________|_______|______|______|___________________|___________|

|__|______|_________|_______|______|______|___________________|___________|

|__|______|_________|_______|______|______|___________________|___________|

._________________________________________________________________________.

Ընդամենը`

.___________________________________________________.

| |«1997»  թվագրումով   |  «1997»  թվագրումով   |

| |վերադարձված չօգտագործ- |  վերադարձված չօգտագործ- |

| |ված ակցիզային դրոշմա-  |  ված ակցիզային դրոշմա-  |

| |նիշերի                 |  նիշերի                 |

| |                       |                         |

|_|_______________________|_________________________|

| |տեսակ| քանակ |սերիա    |  տեսակ |քանակ |սերիա    |

|_|_____|_______|_________|________|______|_________|

|_|_____|_______|_________|________|______|_________|

.___________________________________________________.

ՀՀ ՊԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՊԵՏ`

ՀԱՎԵԼՎԱԾ 5

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող

և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող

ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ

ապրանքների դրոշմավորման համար նախատեսված

«1997» , «1998» , «1999»

թվագրումով ակցիզային դրոշմանիշերի

դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև

2000թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված,

չօգտագործված կամ վնասված ակցիզային

դրոշմանիշերի վերադարձման կարգի

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

«1997» , «1998» , «1999» թվագրումով ոչնչացման

ենթակա ակցիզային դրոշմանիշերի մնացորդների վերաբերյալ

._________________________________________________________________________.

|  |                      «1997»  թվագրումով                            |

|__|______________________________________________________________________|

|  | ՀՀ-ում արտադրվող ապրանքատեսակների  |           ՀՀ ներմուծվող         |

|  |                համար               |       ապրանքատեսակների համար    |

|__|____________________________________|_________________________________|

|N | քանակը   |  տեսակը  |   սերիա      |  քանակը  |   տեսակը  |  սերիա   |

|__|__________|__________|______________|__________|___________|__________|

|__|__________|__________|______________|__________|___________|__________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|  |                      «1998»  թվագրումով                            |

|                         «1999»  թվագրումով                            |

|_________________________________________________________________________|

|N |      քանակը       |             տեսակը             |         սերիա   |

|__|___________________|________________________________|_________________|

|__|___________________|________________________________|_________________|

|__|___________________|________________________________|_________________|

._________________________________________________________________________.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՆԱԽԱԳԱՀ

ԱՆԴԱՄՆԵՐ

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

04. 07. 2000թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000060

pin
Հարկային պետական ծառայություն
08.06.2000
N 02/463
Հրաման