Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1255-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 194-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված` ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված` մի ներքին մաքսային մարմնից մինչև մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնահատկությունները, այն դեպքերում, երբ մաքսային տարանցումն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:».

2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում`

1) այն ապրանքների նկատմամբ, որոնց համար Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք տարանցման արգելքներ.

2) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված` ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխման համար սահմանափակված ապրանքների տարանցման նկատմամբ, եթե մաքսային մարմիններին սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահի դրությամբ այդ ապրանքներին առնչվող համապատասխան թույլատրող փաստաթղթերը կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացված չեն:».

i

3) 2-րդ կետը «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան` ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ ընտրված դեպքերի, երբ կիրառվող ռիսկի պրոֆիլի շրջանակներում ցուցում է տրվում, որպես ռիսկի նվազեցման միջոցառում մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում կիրառելու վերաբերյալ» բառերով.

i

4) 4-րդ կետը «Մաքսային փոխադրող կամ լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց կողմից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով» բառերով.

5) 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) 33-րդ և 41-րդ սյունակները ենթակա չեն պարտադիր լրացման այն դեպքում, երբ տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տարբերակին էլեկտրոնային եղանակով կցվում են ապրանքների նույնականացման համար անհրաժեշտ և բավարար տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պատճեններ` հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր կամ դրանց փոխարինող փաստաթղթեր, եթե դրանցում առկա է ապրանքի նկարագրի, քանակի (ըստ չափման լրացուցիչ և հիմնական միավորների), արժեքի և գործարքի արժույթի վերաբերյալ տեղեկատվություն: Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համարվում են տարանցման հայտարարագրի բաղկացուցիչ մաս, իսկ դրանցում առկա այն տեղեկությունները, որոնք հայտարարատուի կողմից չեն նշվել մաքսային հայտարարագրում, համարվում են հայտարարագրված տեղեկություններ:».

i

6) 6-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական» բառերով.

i

7) 7-րդ կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից մաքսային մարմիններին ներկայացվում է նշված փաստաթղթերի վերաբերյալ թերթիկ` 2 օրինակից, համաձայն սույն հավելվածով նախատեսված և հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից ընտրված լեզվով լրացված ձևերից մեկի:».

i

9) 12-րդ կետը «ձևավորվում է տարանցման հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ,» բառերից հետո լրացնել «որին կցվում են սույն հավելվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և» բառերով.

i

10) հավելվածով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 30-ի

N 1255-Ն որոշման

 

«Ձև

Ֆորմա

Form

 

ԹԵՐԹԻԿ ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԳՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԻՍՏՈԿ ՕՏՆՕՍԻՏԵԼՆՕ ԻՍՊՕԼԶՈՒԵՄԻԽ Վ ԿԱՉԵՍՏՎԵ ՏՐԱՆԶԻՏՆՕՅ ԴԵԿԼԱՐԱՑԻԻ ՏՐԱՆՍՊՕՐՏՆԻԽ (ՊԵՐԵՎՕԶՕՉՆԻԽ) ԿՕՄԵՐՉԵՍԿԻԽ ԻԼԻ ԻՆԻԽ ԴՕԿՈՒՄԵՆՏՕՎ RECORD SHEET ON TRANSPORTATION (CARRIER), COMMERCIAL OR OTHER DOCUMENTATION USED AS A TRANSIT DECEARATION

 

N_____________________________________________________________________

(լրացվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից)

(զապօլնյաետսյա դօլժօստնիմ լիցօմ տամօժեննօգօ օրգանա օտպրավլենիյա)

(to be completed by the official of the customs authority of departure)

_____________________________________________________________________

(մաքսային մարմնի անվանումը)

(նաիմենօվամիե տօմօժեննօգօ օրգանա)

(name of the customs authority)

 

Տարանցման հայտարարագրի փոխարեն կից ներկայացվում են ստորև նշված փաստաթղթերը:

Հաստատում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկությունները հավաստի են, և ես տեղյակ եմ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

Վմեստօ տրանզիտնօյ դեկլարացիի պրիլագայուտսյա նիժեուկազաննիե դօկումենտի.

Պօդտվերժդայու, չտօ պրեդստավլեննիե մնօյ սվեդինյա դօստօվերնի, ի մնե իզվեստնօ օբ օտվետստվեննօստի, ուստանօվլեննօյ զակօնօդատելստվօմ Ռեսպուբլիկի Արմենիյա զա պրեդստավլենիե նեվերնիխ սվեդենիյ.

The documents listed below shall be attached instead of a transit declaration.

I confirm that the information submitted by me is reliable and I am informed about the liability established under the legislation of the Republic of Armenia for providing false information.

 

Որպես տարանցման հայտարարագիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Պերեչեն դօկումենտօվ, պրեդստավլյաեմիխ վ կաչեստվե տրանզիտնօյ դեկլարացիի

List of documents submitted as a transit declaration

._____________________________________________________________________.

|NN |Նաիմենօվանիե       |Նոմեր դօկումենտա      |Կօլիչեստվօ լիստօվ     |

|պ/պ|դօկումենտա         |(պրի նալիչիի) ի դատա  |Թերթերի թիվը          |

|NN |Փաստաթղթի անվանումը|փաստաթղթի համարը      |Total nuber of pages  |

|ը/կ|Name of            |(առկայության դեպքում) |                      |

|NN |the document       |և  ամսաթիվը           |                      |

|   |                   |Number of the document|                      |

|   |                   |(where applicable)    |                      |

|   |                   |and date              |                      |

|___|___________________|______________________|______________________|

|___|___________________|______________________|______________________|

._____________________________________________________________________.

 

Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված պարտավորությանների մասին:

Մնե իզվեստնօ օբ օբյազատելստվախ, ուստանօվլեննիխ ստատեյ 150 Տամօժեննօգօ կօդեկսա Եվրազիյսկօգօ սօյուզա

I am informed about the obligations established under Article 150 of the Customs Code of the Eurasian Economic Union

 

    ________________________    __________________________________________

   (նաիմենօվանիե պերեվօզչիկա)        (իմյա, ֆամիլիյա, պասպօրտնիե դաննիե

     (փոխադրողի անվանումը)            պրեդստավիտելյա պերեվօզչիկա)

    (name of the carrier)             (փոխադրողի ներկայացուցչի անունը,

                                      ազգանունը, անձնագրային տվյալները)

                                      (name, surname, passport data of the

                                      representive of the carrier)

 

    _______________________     __________________________________________

     (ստորագրությունը)                        (ամսաթիվը)

     (պօդպիս)                                 (դատա)

     (signature)                              (date)

 

Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունների մասին:

Մնե իզվեստնօ օբ օբյազատելստվախ, ուստանօվլեննիխ ստատյամի 149 ի 153 Տամօժեննօգօ կօդեկսա Եվրազիյսկօգօ էկօնօմիչեսկօգօ սօյուզա.

I am informed about the obligations established under Articles 149 and 153 of the Customs Code of the Eurasian Economic Union.

 

______________________________________________________________________

     (հայտարարատուի անվանումը                 (հայտարարատուի ներկայացուցչի

     և  հասցեն)                               անունը, ազգանունը, անձնագրային

     (նաիմենօվանիե ի                          տվյալները)

     ադրես դեկլարանտա)                        (իմյա, ֆամիլիյա, պասպօրտնիե

     (name and address of the declarant)      դաննիե պրեդստավիտելյա

                                              դեկլարանտա)

                                              (name, surname, passport

                                              data of the representive

                                              of declarant)

 

    ______________________      __________________________________________

     (ստորագրությունը)                      (ամսաթիվը)

     (պօդպիս)                               (դատա)

     (signature)                            (data)

 

     ___________________________    __________________    ________________

     (մաքսային մարմնի անձի          (ստորագրությունը       (ամսաթիվը)

     անունը, ազգանունը)             կնիքը)                 (դատա)

     (իմյա, ֆամիլիյա                (պօդպիս, պեչատ)        (date)

     դօլժնօստնօգօ լիցա              (signature, seal)

տամօժեննօգօ օրգանա)

(name, surname of the

official of the customs

authority)

 

     _________________________         _____________________________

      (տարանցման ժամկետը)                (տարանցման երթուղին)

      (սրօկ տռանզիտա)                    (մարշրուտ տրանզիտա)

      (transit dates)                    (transit route)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2020
N 1255-Ն
Որոշում