Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 1310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N 1610-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով.

2) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում 2020 թվականի նոյեմբերի 1-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշման համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համարվում է երկարաձգված սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշման դրույթների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշման 3-րդ կետով նշված նոտարներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

   վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2020
N 1310-Ն
Որոշում