Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 օգոստոսի 2020 թվականի N 299-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել նոր 13.1 կետով.

«13.1. Այն դեպքում, երբ կառավարիչը հաշվառումից հանվել է իր դիմումի համաձայն և կրկին հաշվառվելու մասին դիմումը ներկայացվել է կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշում կայացնելու պահից մեկ տարվա ընթացքում, ապա հաշվառվելու նպատակով սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը չի ներկայացվում, իսկ սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են այն դեպքում, երբ կառավարիչը համապատասխանաբար կնքել է նոր ապահովագրության պայմանագիր կամ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը փոփոխվել է:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

    ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`              Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
03.08.2020
N 299-Ն
Հրաման