040.0404.170700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2000 թվականի N 404
ԱԼԱՎԵՐԴՈՒ N 74 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի N 1/3 վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով Ալավերդու N 74 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Ալավերդու պետական քոլեջի թերբեռնվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ալավերդու N 74 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը վերակազմակերպել այն միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Ալավերդու պետական քոլեջին:
2. Ալավերդու N 74 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի մասնաշենքն անհատույց սեփականության իրավունքով հանձնել Ալավերդու քաղաքապետարանին, իսկ ուսումնաարտադրական բազայի մասնաշենքերը և այլ գույքը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Ալավերդու պետական քոլեջին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Ալավերդու քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված շենքերի և այլ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 17-ից: