Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ...

16.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.06.2020  -ից մինչեւ   16.09.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 14.09.2020 թիվ 34-Լ հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

    18 հունիսի 2020 թ.                         Թիվ 21-Լ

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 20-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ' Օրենսգիրք) 44.1, 44.2, 47.14, 53, 95, 110.1, 110.2, 125.1, 134, 135.1, 139, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 178.1, 179.1, 180 (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181, 183, 184, 189.8, 190-193, 199 և 200-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար' ոստիկանության տարածքային մարմինների պետերը, նրանց տեղակալները, իսկ ոստիկանության պետի կամ տեղակալի լիազորագրի հիման վրա` նաև նրանց ենթակա ծառայողները,

2) Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով և 182.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները,

3) Օրենսգրքի 111-րդ, 123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7, 124-124.4, 124.6, 125-126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2, 139, 140-րդ հոդվածներով և 182.3-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները,

4) Օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները),

5) Օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, սահմանային անցակետում տեղաբաշխված ստորաբաժանման պետը, տեղակալը և ավագ տեսուչը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները),

6) Օրենսգրքի 186-րդ հոդվածով (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում) նախատեսված վարչական իրավախախտումների համար` ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երևան քաղաքում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 28-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ա հրամանը:

 

    Գնդապետ                                Վ. Ղազարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունիսի 2020 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
18.06.2020
N 21-Լ
Հրաման