041.0469.170700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2000 թվականի N 469
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼՈՆԴՈՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի 2000 թվականի հուլիսի 10-25-ը Լոնդոն` «Հերբերթ Սմիթ» իրավաբանական ընկերության հետ վիճահարույց հարցերի քննարկմանը և Վաշինգտոն` Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շուրջ տարվող պաշտոնական բանակցություններին մասնակցելու նպատակով գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: