Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1487-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը`

1) տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին կարող է առաջարկել կնքել պայմանագիր` տվյալ քաղաքացիական ծառայողի տվյալները տեղադրելով տվյալ մարմնի պաշտոնական կայքէջում, իսկ դրա անհնարինության դեպքում` տվյալ մարմնի վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում, կամ`

2) իր պաշտոնական կայքէջում, իսկ դրա անհնարինության դեպքում` իր վերադաս համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում կարող է հրապարակել հայտարարություն` ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով:

6. Հայտարարությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) համապատասխան մարմնի անվանումը.

2) քաղաքացիական ծառայության` որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը և տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

3) քաղաքացիական ծառայության` որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

4) քաղաքացիական ծառայության` որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը.

5) դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը, իսկ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարություն հրապարակելիս` պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից սահմանված օրը: Ընդ որում` փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից.

6) աշխատավարձի չափը.

7) աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

8) պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը.

9) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:».

i

2) հավելվածի 10-րդ կետում «հրապարակումից մեկ ամիս հետո» բառերը փոխարինել «հրապարակումից հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով`

i

«10.1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետներում ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով չհամալրվելու դեպքում հայտարարությունները հրապարակվում են նույն պարբերականությամբ:».

i

4) հավելվածի 17-րդ կետում «6-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով`

i

«18. Ռազմական դրության ժամանակ զորահավաքային զորակոչին մասնակցելու հետևանքով քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում առաջացած քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել նաև առանց սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հայտարարություն հրապարակելու` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:».

i

6) ժամկետային աշխատանքային պայմանագրի ձևում «բնակության վայրը`» բառերը փոխարինել «հաշվառման հասցեն`» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2020
N 1487-Ն
Որոշում