Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

9 օգոստոսի 2020 թվականի N 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 163-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման, գրանցման և քարտադարանի քարտի ձևաթղթերը հաստատելու մասին» N 163-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով`».

2) ուժը կորցրած ճանաչել հրամանի 4-րդ կետը.

3) N 1 հավելվածի` աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման ձևաթղթի 6-րդ սյունակում «Աշխարհագրական օբյեկտի կոորդինատները» բառերը փոխարինել «Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները` վայրկյանի տասնորդական ճշտությամբ» բառերով.

4) N 2 հավելվածի` աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման ձևաթղթի`

ա. III սյունակում «Աշխարհագրական օբյեկտների անվանման հաստատման որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը» բառերը փոխարինել «Օբյեկտների անվանման հաստատման որոշման համարը, տարեթիվը և տողի համարը» բառերով.

բ. V սյունակում «Աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները» բառերը փոխարինել «Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները` վայրկյանի տասնորդական ճշտությամբ» բառերով.

գ. VI սյունակում «Տեղագրական քարտեզի թերթի (թերթերի) համարը (համարները)» բառերը փոխարինել «Տեղագրական քարտեզի անվանաթերթ (երի) ի համար (ներ) ը» բառերով.

դ. VII սյունակում «* Աշխարհագրական օբյեկտի ծածկագիրը» բառերը փոխարինել» * Օբյեկտի ծածկագիրը` ներառելով մարզի, համայնքի և բնակավայրի ծածկագրերը».

5) N 3 հավելվածի` ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի`

ա. 1-ին կետում «Անվանման ծածկագիրը» բառերից հետո լրացնել «` ներառելով մարզը, համայնքը և բնակավայրը» բառերը, իսկ «Գրանցման ամսաթիվը» բառերը փոխարինել «Որոշման համարը և տարեթիվը» բառերով.

բ. 3-րդ կետում «Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները» բառերից հետո լրացնել «վայրկյանի տասնորդական ճշտությամբ» բառերը, իսկ «Տեղագրական քարտեզի» բառերից հետո լրացնել «անվանաթերթի» բառը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ս. Թովմասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
09.08.2020
N 214-Ն
Հրաման