Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

2 սեպտեմբերի 2020 թվականի N 63

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը կազմակերպությանը մատուցել է ծառայություն ընդհանուր 150.000 ՀՀ դրամ արժեքով: Գումարի մի մասը վճարվել է սեպտեմբեր ամսին մյուս մասը ծառայությունը մատուցելուց հետո` նոյեմբեր ամսին: Տվյալ դեպքում ո՞ր հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլվի եկամտային հարկը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով,

i

- 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-ին կետին համապատասխան` հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, եթե օրենսգրքով չի նախատեսվում, որ հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի կիրառության իմաստով` հաշվառման դրամարկղային մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից` անկախ իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար վճարվող եկամուտների մասով հարկ վճարողը (հարկային գործակալը) եկամտային հարկի հաշվարկը կատարում է հաշվառման դրամարկղային մեթոդով` հաշվի առնելով վճարման փաստը (այդ թվում` նաև այն դեպքում, երբ վճարվում են կանխավճարներ դեռ չկատարված աշխատանքների կամ չմատուցված ծառայությունների համար) և այդ եկամուտներն ու հաշվարկված (պահված) եկամտային հարկը արտացոլում է այդ եկամուտների վճարման համապատասխան ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
02.09.2020
N 63
Իրազեկման թերթիկ