Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2020 թվականի N 1526-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 4-րդ կետը «1-ին» բառից հետո լրացնել», 1.1-ին» բառով.

2) հավելվածի`

ա. 1-ին կետը «վերամշակմամբ» բառից հետո լրացնել», ինչպես նաև խաղողի սառնարանային պահպանությամբ և արտահանմամբ» բառերով,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետը «բավարարող,» բառից հետո լրացնել «գյուղատնտեսական հումքի, այդ թվում` խաղողի վերամշակմամբ, ինչպես նաև խաղողի սառնարանային պահպանությամբ և արտահանմամբ զբաղվող» բառերով,

գ. 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նպատակային վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրով սահմանված ընթացակարգով և պահանջներով, իսկ վարկերի տրամադրման պայմանները հետևյալն են`

ա. վարկերը տրամադրվում են դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,

բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.2 մլրդ դրամը,

գ. ունեն առավելագույնը 9 ամիս մարման ժամկետ,

դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից չի գերազանցում 6 ամիսը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2020
N 1526-Լ
Որոշում