Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի N 272-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 114-րդ կետի 8-րդ ենթակետում «5 րոպե» բառերը փոխարինել «3 րոպե: Պատասխանից հետո հարց տվողը և զեկուցողը իրավունք ունեն արձագանքել` մինչև մեկական րոպե տևողությամբ» բառերով:

2) 114-րդ կետի 11-րդ ենթակետում «Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները և Խմբակցությունների ղեկավարները հարց են տալիս ու ելույթ ունենում արտահերթ» բառերը փոխարինել «Մտքերի փոխանակության ժամանակ Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները հարց են տալիս ու ելույթ ունենում արտահերթ, իսկ խմբակցության ղեկավարը (կամ նրա բացակայության դեպքում քարտուղարը) կարող է պահանջել խմբակցության անունից չհերթագրված, արտահերթ մեկ ելույթ` հայտարարելով ելույթ ունեցող խմբակցության անդամի անուն-ազգանունը»:

3) 119-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«119. Ավագանու հերթական նստաշրջանների ընթացքում` երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում, Ավագանու անդամի բանավոր հարցերին պատասխանում են Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները և Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:»

4) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 119.1-րդ կետով.

«119.1 Ավագանու հերթական նիստին` օրակարգային հարցերի քննարկման ավարտից անմիջապես հետո, նիստը վարողը հայտարարում է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է հանդես գալ մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով: Ավագանու անդամները ելույթ են ունենում ըստ հերթագրման հաջորդականության` նիստը վարողի կողմից ելույթ ունեցողի անուն-ազգանվան հայտարարմամբ:»

5) 120-րդ կետի 7-րդ ենթակետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետի

    առաջին տեղակալ                         Հ. Սարգսյան

 

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
08.09.2020
N 272-Ն
Որոշում