Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի N 275-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 182-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով`

«1.1. Սահմանել որ, 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Լիբանանի Հանրապետությունից մշտական բնակության նպատակով Երևան քաղաք ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ և մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020 թվականի համար սահմանված տեղական վճարների դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` զրոյական դրույքաչափի կիրառմամբ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կայանելու և հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար սահմանված տեղական վճարների»:

2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2 կետով`

«1.2. Սահմանել որ, 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Լիբանանի Հանրապետությունից մշտական բնակության նպատակով Երևան քաղաք ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ և մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020 թվականի համար սահմանված ավտոտրանսպորտային միջոցը կայանելու և հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար սահմանված տեղական վճարների նկատմամբ կիրառվում են արտոնություններ` ազատելով հաշվարկված տեղական վճարի վճարումից»:

3) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5)-րդ ենթակետով.

«5) Սույն որոշման 1.1 կետում նշված դեպքերում`

ա. ֆիզիկական անձանց դեպքում` Երևանի քաղաքապետին ուղղված ծառայությունից օգտվողի, իսկ անչափահաս լինելու դեպքում` նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են ծառայությունից օգտվողի Լիբանանի Հանրապետության անձնագրի կամ Լիբանանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթի (մկրտության մասին փաստաթուղթ կամ ընտանեկան գրքույկ) պատճենը, իսկ անչափահաս լինելու դեպքում` Լիբանանի Հանրապետության կողմից տրված անձնագրի կամ ծննդյան վկայականի կամ Լիբանանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթի (մկրտության մասին փաստաթուղթ կամ ընտանեկան գրքույկ) պատճենը և օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը,

բ. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` Երևանի քաղաքապետին ուղղված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումը, որին կցվում են իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) և մասնակիցների կամ անհատ ձեռնարկատիրոջ Լիբանանի Հանրապետության անձնագրի կամ Լիբանանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթի (մկրտության մասին փաստաթուղթ կամ ընտանեկան գրքույկ) պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման մասին միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք»:

4) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6)-րդ ենթակետով.

«6) Սույն որոշման 1.2 կետում նշված դեպքերում` Երևանի քաղաքապետին ուղղված ծառայությունից օգտվողի դիմումը, որին կցվում են ծառայությունից օգտվողի Լիբանանի Հանրապետության անձնագրի կամ Լիբանանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթի (մկրտության մասին փաստաթուղթ կամ ընտանեկան գրքույկ) պատճենը, վարորդական վկայականի և համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի կամ կցորդի տեխնիկական անձնագրի պատճենները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի օգոստոսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Երևանի քաղաքապետի

    առաջին տեղակալ                         Հ. Սարգսյան

 

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
08.09.2020
N 275-Ն
Որոշում