ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2020 թվականի N 1010-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 906-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 906-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թվականի սեպտեմբերի 4-ի
N 1010-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թվականի հուլիսի 2-ի
N 906-Ա որոշման
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Եղոյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Կ. Սիմոնյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
Ռ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին
տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Լ. Շուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Հ. Ավագյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար
Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության
պետ
Տ. Գալստյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
պայմանագրերի և իրավունքի վարչության պետ
Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»: