ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 1533-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 964-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 873-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 964-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
i
1) հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետի «կոմիտեի նախագահի առաջին տեղակալը» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը» բառերով.
i
2) հավելվածի 33-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «ըստ համապատասխան բնագավառների» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 76-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2020 թվական: