ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2020 թվականի N 1051-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 541-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 541-Ա որոշման հավելվածի 1-ին միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 2-րդ միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը` «նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան