Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 08-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն`

1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:

3) ուսումնական հաստատության տնօրենի դեպքում` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները բավարարող անձը.

4) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում` «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.

5) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):»:

i

2) Հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «հմտություն» բառը փոխարինել «հմտություններ» բառով:

3) Հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.»:

i

4) Հավելվածի 7-րդ կետի 5-րդ նախադասությունից հանել «աշխատակազմի և» բառերը:

5) Հավելվածի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«15. Քաղաքացին կարող է անհրաժեշտության դեպքում Մրցույթն անցկացնող Հանձնաժողովի պահանջով լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Հանձնաժողովին, որն էլ դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:»:

i

6) Հավելվածի 19-րդ կետում «թեստային առաջադրանքներով» բառերը փոխարինել «հարցաշարերով» բառով, իսկ «բխում է» բառերը փոխարինել «կազմված է» բառերով:

7) Հավելվածի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«31. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին տալիս է սույն կարգի 23-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Մասնակիցը ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև ամիս, ամսաթիվը և, այն անջատելով հիմնական մասից, գցում է ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:»:

8) Հավելվածի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«32. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, Մասնակիցներին տրամադրում է թեստավորման առաջադրանքները և ամփոփաթերթերը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:»:

9) Հավելվածի 59-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«59. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե լիարժեք պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի հինգ հարցերից առնվազն երեքին:»:

i

10) Հավելվածը 59-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 59.1-րդ կետով.

«59.1 Հանձնաժողովի անդամները կարող են հարցազրույցի հարցատոմսի հարցերից բացի հնչեցնել նաև այլ հարակից հարցեր:»:

 

Ս. Պապիկյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
17.09.2020
N 08-Ն
Հրաման