ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2020 թվականի N 1617-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1332-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1332-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
._________________________________________________________________________.
|8. |3926909709|Առաձգական |Առաձգական |կգ |5400 |Չինաստան |22 662 000|
| | |պարանի համար|պարանի | | | | |
| | |նախատեսված |համար | | | | |
| | |արգելակիչ |նախատեսված | | | | |
| | | |արգելակիչ, | | | | |
| | | |այն թույլ է| | | | |
| | | |տալիս | | | | |
| | | |դիմակը | | | | |
| | | |ձգել, կամ | | | | |
| | | |թուլացնել | | | | |
| | | |(արձակել) | | | | |
._________________________________________________________________________.
«.
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «219 868 712» թիվը փոխարինել»242 530 712» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի
Երևան