Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎ ...

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

8 հոկտեմբերի 2020 թվականի N 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 22-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 37-Լ հրամանով հաստատված քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կանոնադրության 17-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները`

i

1) Կարգի 5-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «ԽՍՀՄ արտադրության ԻԼ-76, ԻԼ-76Տ, ԻԼ-76 ՏԴ օդանավերը, որոնք չեն բավարարում սույն կետի «բ» ենթակետի պահանջներին, կարող են գրանցվել և շահագործվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»:

i

2) Կարգի 11-րդ կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բացառություն են կազմում ԻԼ-76, ԻԼ-76Տ, ԻԼ-76 ՏԴ օդանավերը, որոնք չեն բավարարում սույն կետի պահանջներին: Այս պարբերությամբ սահմանված բացառությունը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Տ. ՌԵՎԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
08.10.2020
N 1-Ն
Հրաման