ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2020 թվականի N 1667-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«VIII. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
18. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի N 1632-Ն որոշումը, բացառությամբ N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի 10
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2020 թվական: