Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2020 թվականի 1685-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 217-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 84-րդ կետի «Անվանումը» սյունակի «Ձևավոր պրոֆիլներ պոլիէթիլենից» բառերը փոխարինել «Ձևավոր պրոֆիլներ պոլիէթիլենից ս-ձև պրոֆիլ համամիացման նյութերից, ս-ձև պրոֆիլ պլ. նյութերից» բառերով.

2) 87-րդ կետի «Անվանումը» սյունակի «Պլ ծակոտկեն թերթեր» բառերը փոխարինել «Պլ ծակոտկեն թերթեր, պլ. ժապավեն» բառերով.

3) 88-րդ կետի «Անվանումը» սյունակի «Պլաստմասսայե դետալներ ջրի ապակե շշերում շշալցման հոսքագծի համար» բառերը փոխարինել «Պլաստմասսաե դետալներ ջրի ապակե և պլ. շշերում շշալցման հոսքագծի համար ըստ մասնացուցակների» բառերով.

4) 90-րդ կետի «Անվանումը» սյունակի «Ռետինե տափօղակներ և միջադիրներ» բառերը փոխարինել «Ռետինե տափօղակներ և միջադիրներ, ռետինե մեմբրաններ, փականի ռետինե մեմբրաններ, շփական կենտրոնացնող օղակներ, ռետինե սեղմակներ» բառերով.

5) 93-րդ կետի «Անվանումը» սյունակի «Հոլովակավոր շարժաբեր շղթաներ սև մետաղից» բառերը փոխարինել «Հոլովակավոր շարժաբեր շղթաներ սև մետաղից, շարժաբեր շղթաների մասեր միացնող դետալներ սև մետաղից» բառերով.

6) 94-րդ կետի «Անվանումը» սյունակի «Վեցանկյուն ակոսավոր գլխիկով հեղյուսներ» բառերը փոխարինել «Վեցանկյուն ակոսավոր գլխիկով հեղյուսներ կոռոզիակայուն պողպատից, առանց գլխիկների հեղյուսների կոմպլեկտներ կոռոզիակայուն պողպատից, վեցանկյուն մանեկներ կոռոզիակայուն պողպատից, սևեռվող տափօղակներ սև մետաղից, տափօղակներ սև մետաղից, սպիրալաձև շտիֆտներ սև մետաղից» բառերով.

7) 95-րդ կետի «Անվանումը» սյունակի «Պտուտակավոր զսպանակներ` սեղմումով աշխատող» բառերը փոխարինել «Պտուտակավոր զսպանակներ, պտուտակավոր զսպանակներ սեղմումով աշխատող, մետաղյա զսպանակներ» բառերով.

8) 99-րդ կետի «Անվանումը» սյունակի «Ջերմաստիճանի էլեկտրոնային տվիչ khs pt100/4-20 ma» բառերը փոխարինել «Ջերմաստիճանի էլեկտրոնային տվիչ KHS pt100/4-20 ma-3 հատ, երկմետաղ ջերմաչափ KHS 301216162681-1 հատ» բառերով.

9) 100-րդ կետի «Անվանումը» սյունակի «Հեղուկների մակարդակի հսկման տվիչ khs 301262411586-1 հատ, հեղուկների մակարդակի հսկման տվիչ khs 301999957751-1 հատ» բառերը փոխարինել «Հեղուկների մակարդակի հսկման տվիչ KHS 301262411586-3 հատ, հեղուկների մակարդակի հսկման տվիչ KHS 301999957751-2 հատ, ճնշման տվիչ KHS 301062012740-2 հատ, ճնշման տվիչ KHS 301262290683-2 հատ, ճնշաչափեր KHS 301214101671-4 հատ, ճնշաչափ KHS 301214100951-1 հատ, էլեկտրոնային ծախսաչափ KHS 301262290013-1 հատ» բառերով.

10) 101-րդ կետի «Անվանումը» սյունակի «Կափույրների դիրքի կարգավորիչ samson 3725» բառերը փոխարինել «Կափույրների դիրքի կարգավորիչ SAMSON 3725-2 հատ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

ԻՐՏԵԿ     Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ թե երբ է սույն որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց
ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2020
N 1685-Ա
Որոշում