Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 1994 թ. թիվ 41

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաների և դրանց կից 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնական սկզբունքների, և ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կարմիր խաչի ընկերության ճանաչման մասին» հրամանագրի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան որպես խորհրդանշան պետք է օգտագործի սպիտակ ֆոնի վրա պատկերված հավասարաթև կարմիր խաչը (հինգ համանման քառակուսուց կազմված), ընկերության անվանման նշումով:

i

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու կանոնադրական նպատակներին համապատասխան, ՀԿԽԸ-ի խորհրդանշանի օգտագործումը թույլատրվում է միայն ՀԿԽԸ-ի նախագահության որոշմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.1994
N 41
Որոշում