Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2061-Լ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 17-ի

N 2061-Լ որոշման

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Սույն միջոցառման նպատակը վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովումն ու երկրում սոցիալական լարվածության մեղմումն է:

2. Սույն միջոցառման շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով շահառու հանդիսացող գործազուրկ անձը:

(2-րդ կետը փոփ. 21.01.2021 թիվ 52-Լ որոշում)

3. Սույն միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը երեք ամիս է:

4. Միջոցառումն իրականացվում է համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի նախագծի (այսուհետ` ծրագիր) հիման վրա:

5. Համայնքի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը յուրաքանչյուր շահառուի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով ծրագրի պայմանները:

6. Սույն միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին` օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 8 000 դրամ` ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2,000.0 հազ. դրամը, ընդ որում նշված ֆինանսական միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ` ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

8. Սույն միջոցառման շրջանակներում ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20 տոկոսը:

9. Սույն միջոցառման շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում:

10. Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը:

11. Միջոցառման շրջանակներում աշխատավարձի կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցվում են շահառուի բանկային հաշվեհամարին` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով օրենսդրությամբ նախատեսված եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2020
N 2061-Լ
Որոշում