Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ` ՀՀ ՕՐԵՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ` ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ, ՀԱՇՎԱՆ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%104.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

18 նոյեմբերի 2020 թվականի N 104

 

ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ` ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ, ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ապրանքներ, որոնք ստացվել են թղթային հաշիվ ապրանքագրերով: Տվյալ դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է.

1. Իրականացնել շահութահարկի իմաստով վաճառված ապրանքների սկզբնական արժեքի համամասնորեն նվազեցումներ,

2. Իրականացնել ԱԱՀ-ի գումարների հաշվանցումներ, եթե հաշիվ ապրանքագրերում առանձնացված է ԱԱՀ-ն,

3. 300.000 ՀՀ դրամը (ներառյալ ԱԱՀ-ն) գերազանցող հաշիվ ապրանքագրերը չներկայացնել ՀՀ ՊԵԿ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 111-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,

- 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռքբերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները: Կառավարությունը կարող է սահմանել նույն մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:

i

ՀՀ կառավարության 09.04.2020 թ. N 547-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն` ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների (բացառությամբ այն աշխատանքների և (կամ) ծառայությունների, որոնց կատարման և (կամ) մատուցման վայրը ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն համարվում է ՀՀ) գծով ծախսերը ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ապրանքներ ձեռք բերող, աշխատանքներ ընդունող և (կամ) ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից կատարված` անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման փաստը հիմնավորող փաստաթղթով:

Հաշվի առնելով վերը նշված կարգավորումները` հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունում հաշվառված կազմակերպությունից ապրանքի ձեռքբերման գծով ծախսերը փաստաթղթավորվում են այդ գործարքների մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, որոնցում առկա են օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները: Միաժամանակ, ծախսերը ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել ՀՀ կառավարության 09.04.2020 թ. N 547-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված կարգով:

Ինչ վերաբերում է ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարների հաշվանցմանը, հայտնում ենք, որ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` Արցախի Հանրապետությունում հաշվառված կազմակերպությունների կողմից հարկային հաշիվների դուրսգրման և համապատասխան տեղեկատվության ներկայացման հետ կապված հարցերը կանոնակարգվում են համապատասխան հուշագրերով, որով ամրագրված դրույթների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Ձեզ սպասարկող հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանմանը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.11.2020
N 104
Իրազեկման թերթիկ