Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների` տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը` արժեքային, բնաիրային և քանակական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 666-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:».

i

2) որոշման N 1 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 4 ձևի ցանկի կազմման իմաստով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն` հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 5 ձևի ցանկի կազմման իմաստով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն` հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:».

3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը կազմվում է` հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը` հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը աճողական կարգով: Ընդ որում`

1) որպես հարկային տարվա սկզբից վճարված (մարված) հարկերի և վճարների մեծություն` ցանկի «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների հարկային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) գումարի մեծություն` հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները: Ընդ որում, վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված` ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը: Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս: Միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը.

2) որպես հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծություն` ցանկի «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների մաքսային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարված գումարի մեծություն: Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս.

3) ցանկի «ընդամենը մուտքերը» սյունակի համապատասխան տողում լրացվում է «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի և «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողերի հանրագումարը.

4) ցանկի «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով` միասնական հաշիվ վերադարձված գումարներ» սյունակում լրացվում են համալիր հարկային ստուգման արդյունքում կամ պարզեցված ընթացակարգով միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի գումարները, միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և միասնական հաշիվ վերադարձված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները, համալիր հարկային ստուգման արդյունքում միասնական հաշիվ վերադարձված ակցիզային հարկի գումարները:».

i

4) որոշման N 2 հավելվածի N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած եռամսյակների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2157-Ն որոշման

 

«Ձև N 7

 

ՑԱՆԿ

Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 20____թ. հարկային

տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների

 

._________________________________________________________________________.

|N|Հ|Կազմա-|Գտնվե- |_______ «...»-ի դրությամբ հարկ վճարողի կողմից ՀՀ|ԱԱՀ-ի|

|N|Վ|կեր   |լու    |պետական բյուջե վճարված հարկերի և  վճարների      |և    |

|ը|Հ|պու-  |կամ    |ընդհանուր գումարը (հազ. դրամ)                   |ակ-  |

|/|Հ|թյան  |գործու-|________________________________________________|ցի-  |

|կ| |անվա- |նեու-  |ընդամե-|որից`                                   |զա-  |

| | |նումը |թյուն  |նը`    |________________________________________|յին  |

| | |կամ   |իրակա- |մուտ-  |պետական|պետական|այդ թվում`              |հար- |

| | |անհատ |նացնե- |քերը   |բյուջեի|բյուջեի|________________________|կի   |

| | |ձեռ-  |լու    |       |եկա-   |եկա-   |շա- |եկա- |Ա |ակ- |այլ  |մա-  |

| | |նարկա-|վայրը  |       |մուտ-  |մուտ-  |հու-|մըտա-|Ա |ցի- |հար- |սով` |

| | |տիրոջ,|       |       |ներ    |ներ    |թա- |յին  |Հ-|զա- |կեր, |միաս-|

| | |նոտարի|       |       |հարկա- |մաքսա- |հար-|հար- |ն |յին |վճար-|նա-  |

| | |անու- |       |       |յին    |յին    |կը  |կը   |  |հար-|ներ  |կան  |

| | |նը,   |       |       |մարմնի |մարմնի |    |     |  |կը  |     |հա-  |

| | |ազգա- |       |       |մասով  |մասով  |    |     |  |    |     |շիվ  |

| | |նունը |       |       |       |       |    |     |  |    |     |վե-  |

| | |      |       |       |       |       |    |     |  |    |     |րա-  |

| | |      |       |       |       |       |    |     |  |    |     |դարձ-|

| | |      |       |       |       |       |    |     |  |    |     |ված  |

| | |      |       |       |       |       |    |     |  |    |     |գու- |

| | |      |       |       |       |       |    |     |  |    |     |մար- |

| | |      |       |       |       |       |    |     |  |    |     |ներ  |

|_|_|______|_______|_______|_______|_______|____|_____|__|____|_____|_____|

|1|2|  3   |   4   |   5   |   6   |   7   | 8  |  9  |10| 11 | 12  | 13  |

._________________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2157-Ն
Որոշում