Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅ ...

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 դեկտեմբերի 2020 թվականի N 9-Ն

 

ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 12-րդ մասի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել.

1) աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը` համաձայն հավելված 1-ի.

2) աշխարհազորայինի հավաքագրման մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:

 

    ՀՀ պաշտպանության նախարար               Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ պաշտպանության նախարարի

21 դեկտեմբերի 2020 թ.

N 9-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխարհազորայինների պատրաստության և կիրառման շրջանակներում աշխարհազորայիններին զենքի, դրա համար անհրաժեշտ ռազմամթերքի ամրակցման և պահպանության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորման դեպքում անհրաժեշտ զենքը և ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` ԶՈՒ) կենտրոնական ենթակայության համապատասխան բազայից փոխանցվում (հատկացվում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը` համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից ներկայացված հայտի հիման վրա և ԶՈՒ սպառազինության վարչության կողմից տրված ապրանքագրով, որը կազմվում է երեք օրինակից, մեկ օրինակը պահվում է ԶՈՒ սպառազինության վարչությունում, մեկ օրինակը` ԶՈՒ կենտրոնական ենթակայության բազայում, մեկ օրինակը` Ոստիկանության տարածքային ստորաբաժանումում:

3. Ոստիկանության տարածքային ստորաբաժանումից համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը զենքը և ռազմամթերքը ստանում է Ոստիկանության կողմից նախօրոք պատրաստված ապրանքագրով, որում նշվում է դրանց քանակները և համարները: Զենքը և ռազմամթերքը համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայր է տեղափոխվում համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ուժերով և միջոցներով` տեղափոխման ժամանակ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

4. Աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը ստացված զենքը և ռազմամթերքն աշխարհազորայիններին ամրակցում է ամրակցման տեղեկագրով (Ձև 1): Ամրակցման տեղեկագրում գրառումները կատարվում են կապույտ թանաքով գրիչով, ընթեռնելի և առանց ջնջումների:

5. Զենքը և ռազմամթերքը ամրակցելուց հետո աշխարհազորային ստորաբաժանման ներսում դրանց շարժն իրականացվում է ստորաբաժանման զենքի ու ռազմամթերքի տրման գրքով (Ձև 2):

6. Աշխարհազորայինի կողմից զենքը և ռազմամթերքը ստանալուց հետո գտնվում է աշխարհազորայինի մոտ` պատրաստության ժամանակահատվածում, իսկ աշխարհազորայինների կիրառման դեպքում` դրա ողջ ժամանակահատվածում: Պատրաստությունից դուրս ժամանակահատվածում աշխարհազորայինին ամրակցված զենքը և ռազմամթերքը, դրանց պահպանման կանոնների համաձայն, պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում:

7. Աշխարհազորայինների մոտ զենքը գտնվելու ժամանակ հրամանատարները պետք է ապահովեն աշխարհազորայինների կողմից զենքի կրման անվտանգության կանոնների պահպանումը, դրանք հասցնեն իրենց ենթականերին ու պահանջեն դրանց խստորեն կատարումը:

8. Զենքի ու ռազմամթերքի հետ վարվելիս արգելվում է.

1) առանց հրամանի զենքը պահել լիցքավորված վիճակում,

2) փամփուշտները կրել առանց տուփերի կամ պահեստատուփերի,

3) կատարել զենքի կամ փամփուշտների, նռնակների, արկերի, պայթուցիչների, նմանակիչ և այլ պայթուցիկ նյութերի քանդում,

4) զենքը և ռազմամթերքը փոխանցել այլ անձի:

9. Զենքի ու ռազմամթերքի առկայությունը, սարքին պահելը հանդիսանում է ստորաբաժանման մարտունակության կարևորագույն բաղադրիչը, իսկ դրանց հուսալի պահպանության իրականացումը` հրամանատարների պարտականությունը:

10. Զենքի ու ռազմամթերքի առկայության, սարքինության և պահպանության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով աշխարհազորային ստորաբաժանումների հրամանատարները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ ստուգել աշխարհազորայիններին ամրակցված զենքի և ռազմամթերքի առկայությունը, լրակազմությունն ու սարքինությունը, իսկ զորամասում զենքի և ռազմամթերքի առկայության համար պատասխանատու ավագ պետն ամիսը մեկ անգամ համապատասխան ստորաբաժանման հաշվառման տվյալները համեմատում (ստուգում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների հետ: Համեմատման (ստուգման) արդյունքներով կազմվում է ակտ` երկու օրինակից, որի մեկ օրինակը ներկայացվում է աշխարհազորային շտաբ, մյուս օրինակը պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում:

11. Աշխարհազորայինի կողմից զենքի և ռազմամթերքի հետ հանձնումը կատարվում է ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ` ինչի վերաբերյալ աշխարհազորային ստորաբաժանումում վարվող զենքի ու ռազմամթերքի տրման գրքում կատարվում են համապատասխան գրառումներ:

12. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զենքը և ռազմամթերքը ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ կարող է ամրակցվել այլ աշխարհազորայինի` սույն կարգի 5-րդ կետի համաձայն:

13. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զենքն ու ռազմամթերքը պետք է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում մշտապես գտնվի պատասխանատու պաշտոնատար անձի հսկողության ներքո` մինչև Ոստիկանության տարածքային ստորաբաժանում հանձնելը:

14. Աշխարհազորային ստորաբաժանումում համապատասխան զենքի և ռազմամթերքի կարիքը վերանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարը զենքը և ռազմամթերքը` լրակազմով և մաքուր վիճակում, ապրանքագրով հետ է հանձնում Ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

15. Ոստիկանության տարածքային ստորաբաժանման կողմից հետ հանձնված զենքի և ռազմամթերքի հետ վերադարձը ԶՈՒ կենտրոնական ենթակայության համապատասխան բազա իրականացվում է ապրանքագրով` սույն կարգի 2-րդ կետի պահանջների համաձայն: Չվերադարձված զենքի և ռազմամթերքի վերաբերյալ կազմվում և ներկայացվում է տեղեկանք, որտեղ նշվում է զենքի համարը, ռազմամթերքի քանակը, այն աշխարհազորայինի տվյալները, ում ամրակցվել է այդ զենքը և ռազմամթերքը:

16. Զենքի և ռազմամթերքի ամեն մի կորստի դեպքում ստորաբաժանման հրամանատարը (կամ ստուգող ավագ պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց որոնման համար և անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարին ու գրավոր տեղեկացնել Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը, ԶՈՒ սպառազինության վարչությանը և ռազմական ոստիկանությանը:

 

Ձև 1

 

______ աշխարհազորային ստորաբաժանում

 

ՏԵՂԵԿԱԳԻՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Ազգանուն |               Ամրակցված է                   |Ստացողի  |

|   | Ա.Հ     |_____________________________________________|ստորագ-  |

|   |         |Զենքի    |Սվին դանակ|Փամփշտատուփ|Հակագազ|Այլ |րությունը|

|   |         |տեսակը և |          |           |       |    |ստանալուց|

|   |         |համարը   |          |           |       |    |         |

|___|_________|_________|__________|___________|_______|____|_________|

|___|_________|_________|__________|___________|_______|____|_________|

|___|_________|_________|__________|___________|_______|____|_________|

|___|_________|_________|__________|___________|_______|____|_________|

._____________________________________________________________________.

 

__________________________ աշխարհազորային ստորաբաժանման հրամանատար

(ստորագրություն, ա., ա)

 

«» _______________202 թ.

 

Ձև 2

 

______ աշխարհազորային ստորաբաժանում

 

ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏՐՄԱՆ ԳԻՐՔ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|                  Տրված է             |        Վերադարձված է         |

|   |______________________________________|______________________________|

|   |Ամսաթիվը|Զենքի  |Քա- |Զենք    |Ստացողի|Ամսաթիվը|Քա- |Հանձնողի|Ընդու- |

|   |        |(ռազմա-|նակը|ստացողի |ստորագ-|        |նակը|ստորագ- |նողի   |

|   |        |մթերքի)|    |կոչումը,|րու-   |        |    |րու-    |ստորագ-|

|   |        |անվա-  |    |Ա. Ա.   |թյունը |        |    |թյունը  |րու-   |

|   |        |նումը  |    |        |       |        |    |        |թյունը |

|___|________|_______|____|________|_______|________|____|________|_______|

|___|________|_______|____|________|_______|________|____|________|_______|

|___|________|_______|____|________|_______|________|____|________|_______|

|___|________|_______|____|________|_______|________|____|________|_______|

._________________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ պաշտպանության նախարարի

21 դեկտեմբերի 2020 թ.

N 9-Ն հրամանի

 

Ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ ______________20 թ.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1.1. ________________________________________________________________

(ՊՆ զորակոչային կամ զորահավաքային համալրման ծառայության

տարածքային ստորաբաժանման

___________________________________________________________________-ը,

կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, իրավասու պաշտոնատար

անձի պաշտոն, անուն, ազգանուն)

 

մի կողմից, և քաղաքացի _______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող

______________________________________________________________________

          փաստաթղթի սերիան և համարը, տրման օրը, ամիսը, տարին)

 

(այսուհետ` աշխարհազորային), մյուս կողմից (այսուհետ նաև` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրն այն մասին, որ աշխարհազորայինն ընդգրկվում է աշխարհազորային համապատասխան ստորաբաժանման կազմում և մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը:

1.2. Կողմերը պայմանավորվում են, որ աշխարհազորայինի հետ սույն պայմանագիրը կնքվում է, եթե`

1.2.1. աշխարհազորայինը ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության կամ կցագրված չէ պատերազմական ժամանակի հաստիքի.

1.2.2. աշխարհազորայինը չի հանդիսանում զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,

1.2.3. աշխարհազորայինը պատիժ չի կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ նրա նկատմամբ չի իրականացվում քրեական հետապնդում:

1.3. Կողմերը պայմանավորվում են, որ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի փոխարեն որպես պայմանագրի կողմ հանդես է գալիս աշխարհազորային շտաբի իրավասու պաշտոնատար անձը:

1.4. Կողմերը պայմանավորվում են, որ աշխարհազորային համապատասխան ստորաբաժանման կազմում աշխարհազորայինը`

1.4.1. անցնում է սահմանված կարգով պատրաստություն` պարապմունքների և վարժանքների միջոցով.

1.4.2. աշխարհազորի կիրառման շրջանակներում մասնակցում է`

1.4.2.1. Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.

1.4.2.2. հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.

1.4.2.3. հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.

1.4.2.4. զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.

1.4.2.5. քաղաքացիական պաշտպանությանը.

1.4.3. աշխարհազորի պատրաստության և կիրառման շրջանակներում`

1.4.3.1. նշանակվում է պաշտոնի, ստանում է անվճար սնունդ, զինվորական համազգեստ և զենք.

1.4.3.2. պարտավորվում է բարեխղճորեն և պատշաճ կատարել իր կարգավիճակով և պաշտոնով նախատեսված պարտականությունները, անվերապահորեն ենթարկվել իր անմիջական հրամանատարի` վերջինիս իրավասության սահմաններում տրված հրամաններին կամ հանձնարարականներին, ապահովել դրանց կատարումը:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2.1. Կողմերը պայմանավորվում են, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 1 (մեկ) տարի ժամկետով: Եթե պայմանագրի ժամկետը լրանալու օրվան նախորդող 1 (մեկ) ամսվա ընթացքում Կողմերից որևէ մեկը մյուս կողմին գրավոր չի ծանուցում ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծելու մտադրության մասին, ապա պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված` սույն կետում նախատեսված ժամկետով:

2.2. Կողմերը պայմանավորվում են, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` այդ մասին առնվազն 10 օրացուցային օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին: Պայմանագիրը լուծվում է նաև սույն պայմանագրի 1.2.2 կամ 1.2.3 կետերում նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:

2.3. Սույն պայմանագիրը կնքվում է երեք օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխարհազորայինին, մեկ օրինակը պահվում է պայմանագիրը կնքած համապատասխան մարմնում, իսկ մյուս օրինակը` աշխարհազորային շտաբում:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    __________________________        _____________________________

    (պաշտոնատար անձի անվան ու          (քաղաքացու անվան ու հայրանվան

    հայրանվան սկզբնատառերը,            սկզբնատառերը, ազգանունը)

ազգանունը)

    -------------------                -------------------

    (ստորագրությունը)                  (ստորագրությունը)

 

Կնիքի տեղ

 

    ----- ------------ 20 թ.           ----- ------------ 20 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
21.12.2020
N 9-Ն
Հրաման