Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0554.210800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2000 թվականի N 554

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տարածքային զարգացման վարչության պետ Գագիկ Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանին 2000 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Մոսկվա` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ բանակցություններ վարելու համար:

2. Աշխատանքային խմբի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել աշխատանքային խմբի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.08.2000
N 554
Որոշում