Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 24-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 05-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «ԴՐԱՆՑ» և «ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» բառերի միջև լրացնել «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ» բառը:

2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի վերնագրի «ԴՐԱՆՑ» և «ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» բառերի միջև լրացնել «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ» բառը:

3) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի`

ա. վերնագրում «ԴՐԱՆՑ» և «ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» բառերի միջև լրացնել «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ» բառը,

բ. 1-ին կետում «դրանց» և «կառույցների» բառերի միջև լրացնել «արհեստական» բառը,

գ. 2-րդ կետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
28.12.2020
N 24-Ն
Որոշում