Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2021 թվականի N 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածի 10-րդ կետի երրորդ նախադասությունում, N 2 հավելվածի «Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը» տողի առաջին մասում «անձնագիրը կամ նույնականացման քարտը» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով.

i

2) ամբողջ տեքստում «գործակալություն» բառը փոխարինել «գրասենյակ» բառով, «հանձնաժողով» բառը` «բաժին» բառով, իսկ «նախագահ» բառը` «ղեկավար» բառով, համապատասխան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

i

«3) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու պարզեցված ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի:».

i

2) N 1 հավելվածի 29-րդ կետում, 35-րդ կետի 1-ին ենթակետում, 36-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը` մինչև 16 տարեկան երեխաների համար» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթը» բառերով.

3) լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության և պաշտպանության նախարարներին` սույն որոշումն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում համապատասխան ընթացակարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձանց տվյալները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը` մինչև 16 տարեկան երեխաների համար» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթը» բառերով.

i

2) N 2 հավելվածի 3-րդ կետում «նույնականացման քարտի, ծննդյան վկայականի» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունվարի 14-ի

N 10-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1035-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները և քաղաքացիական անձինք (այսուհետ' զիծառայողներ և քաղաքացիական անձինք) աջակցող միջոց ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողով' ներկայացնելով դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, նույնականացման քարտ չունենալու դեպքում' բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:

2. Եթե զիծառայողները և քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ այլ բժշկական կազմակերպություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ բուժատեխնիկական հանձնաժողով, ապա վերջինս զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա հնգօրյա ժամկետում կազմակերպում է այցելություն անձի գտնվելու վայր:

3. Բուժատեխնիկական հանձնաժողովը գնահատում է անձի կարիքը, նույն օրը տալիս է եզրակացություն` աջակցող միջոցի անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ: Աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում բուժատեխնիկական հանձնաժողովը նույն օրը կազմակերպում է պետական հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի ընդունումը, սահմանված կարգով ապահովում դրա հետագա ընթացքը, ինչպես նաև տրամադրում է տվյալ աջակցող միջոցը տրամադրող կազմակերպությունների ցանկը, դրանց կոնտակտային տվյալները և հասցեները: Բուժատեխնիկական հանձնաժողովը պետական հավաստագիր ստանալու համար դիմումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է հավաստագրի կազմումը և այդ մասին տեղեկացնում դիմողին:

4. Սույն պարզեցված ընթացակարգը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ամբողջությամբ դադարեցմանը հաջորդող 3-րդ ամսվա վերջին օրը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2021
N 10-Ն
Որոշում