Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2021 թվականի N 23-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 21-րդ կետում`

i

ա. «300-600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով, իսկ «800-3000 քառ. մ» բառերից հետո` «արտադրական» բառով,

բ. 1-ին ենթակետը «300-600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով,

գ. 2-րդ և 3-րդ ենթակետերը «800-3000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով.

2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«24. Ծրագրի շրջանակում, տնտեսավարողի կողմից 21-րդ կետով սահմանված մոդելների առավելագույն մակերեսով ջերմատան կառուցման դեպքում, ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններից ելնելով, թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղումը (գերազանցումը): Սույն կետում նշված թույլատրելի չափաքանակով, 21-րդ կետով սահմանված մոդելների առավելագույն մակերեսը գերազանցող տարածքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև ջերմատների շահագործման համար տնտեսավարողի կողմից ձեռք բերված հողային զանգվածի հարստացման միջոցների, սուբստրատների, տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման, մշակության և այլ անհրաժեշտ ծախսերը հաշվարկներում ներառված չեն և ենթակա չեն փոխհատուցման:».

3) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«25. Ծրագրի շահառուները կարող են հանդիսանալ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերի շահառուներ: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տնտեսավարողի աջակցություն կցուցաբերվի 21-րդ կետում նշված մոդելների չափերին համապատասխան` մեկ ջերմատան կառուցման համար, բացառությամբ 21-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոդելի, որի դեպքում տնտեսավարողը մոդելի համար սահմանված չափերի շրջանակներում, նույն հողատարածքում կարող է կառուցել ընդհանուր 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով ոչ ավելի, քան երկու ջերմատուն: Յուրաքանչյուր տնտեսավարող ծրագրին կարող է մասնակցել մեկ անգամ, բացառությամբ սույն կետով սահմանված, նույն հողատարածքում ընդհանուր 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով երկու ջերմատուն կառուցելու դեպքի, որի ժամանակ տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել մեկ կամ երկու անգամ (յուրաքանչյուր ջերմատան կառուցման համար տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել առանձին, կամ երկու ջերմատունը կառուցել` ծրագրին դիմելով մեկ անգամ):».

4) 28-րդ կետում`

i

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու կամ անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը` ջերմատան կառուցման համար, ընդ որում անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված` վեց տարուց.»,

բ. 3-րդ ենթակետը «դիմումատուին» բառից հետո լրացնել «գրավոր» բառով,

գ. 6-րդ ենթակետում «հնգամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով,

դ. 6-րդ ենթակետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ «զ» պարբերությամբ`

«զ. դիմումատուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք.»,

ե. 7-րդ ենթակետը «հանձնելու» բառից հետո լրացնել «(նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Նախարարության համաձայնությամբ ջերմատան շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով), պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու» բառերով,

զ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11) դիմումին կից ներկայացվում են`

- շինարարության ավարտական ակտ,

- Կապալառուի կողմից տրված շինարարության որակի մասին երաշխավորագիր (Կապալառուի միջոցով ջերմատան կառուցման դեպքում),

- ջերմատան կառուցման համար ձեռք բերված և տեղադրված կոնստրուկցիաների, նյութերի, սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը և/կամ ծագման հավաստագրերը, որոնցով կհիմնավորվի դրանց համապատասխանությունը NN 2 և 3 աղյուսակներում նշված չափորոշիչներին.»,

է. 12-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը հանել,

ը. 13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

5) 36-րդ կետը «(օպտիմալ չափը` 600 քառ. մ)» և «(օպտիմալ չափը` 2000 քառ. մ)» բառերից հետո լրացնել «արտադրական» բառով.

i

6) 37-րդ կետը «600 քառ. մ» և «2000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական» բառով.

7) 39-րդ կետը «600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական» բառով.

i

8) NN 2 և 3 աղյուսակների 1.1.2-րդ կետի «Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն» բաժնից հանել համապատասխանաբար «Բերքի բեռնվածություն` առնվազն 18 կգ/մ2:» և «Բերքի բեռնվածություն` առնվազն 20 կգ/մ2:» բառերը,

9) NN 2 և 3 աղյուսակների 1.1.3-րդ կետի «Կոնստրուկցիա» բաժնում`

ա. «այլ չժանգոտվող նյութից» բառերից հետո լրացնել «, ընդ որում չի թույլատրվում ժանգոտվող մետաղի պատումը չժանգոտվող նյութով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ջերմատան կողային հատվածներում պատուհանների առկայության դեպքում` գետնից մինչև կողային պատուհանները և ճակատային հատվածներում պոլիէթիլենային թաղանթի փոխարեն կարելի է օգտագործել արտադրողի կողմից հավաստագրված, բազմամյա օգտագործման (առնվազն 5 տարի) պոլիկարբոնատ:».

10) N 3 աղյուսակի 1.4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ջեռուցման համակարգը պետք է ունենա գործարանային արտադրության տաքացուցիչ, որը կարող է լինել`

1) կաթսայի և խողովակաշարի կամ ֆանկոլի տեսքով,

2) թերմոգեներատորի/օդատաքացուցիչի տեսքով, որի դեպքում թարմ օդը պետք է մատակարարվի վառարան արտաքին խողովակով, և վառված գազերը նույնպես ուղղվեն ջերմատնից դուրս: Սարքավորումը պետք է լինի ցինկապատ կամ չժանգոտող մետաղից:

Ջրի և օդի տաքացման եղանակներ`

1) գազ

2) էլեկտրաէներգիա

3) պինդ և դիզելային վառելիք

4) այլ էներգակիրներ (բացառությամբ փայտի)».

11) N 1 ձևում`

i

ա. «(անձի անվանում/անձի անունը, ազգանունը» բառերը փոխարինել «Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն/գտնվելու վայրը, հեռախոսահամարները)» բառերով,

բ. «300-600 քառ. մ», «800-3000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով,

գ. «թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածի եղանակով» բառերից հետո լրացնել «(ընդգծել` 300-600 քառ. մ մեկ ջերմատուն, 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով երկու ջերմատուն, որից սույն դիմումով կկառուցեմ` 1-ին ջերմատունը, 2-րդ ջերմատունը, 2 ջերմատները)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ», «ե» և «ը» պարբերությունների դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի

Երևան

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2021
N 23-Լ
Որոշում