ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 64-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի ««Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 09-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 64-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Ձև 1-փոստ (ամսական)» բառերը փոխարինել «Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան)» բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
3. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի դեկտեմբերի 28-ի
N 29-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 64-Ն որոշման
ՁԵՎ 1-փոստ
(ամսական, եռամսյակային,
տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ._____________ (ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող ամսվա 10-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Փոստային և սուրհանդակային ծառայություններ
(ամսական)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանում |Տողի |Չափի |Ցուցա-|
| |համարը|միավորը|նիշի |
| | | |մեծու-|
| | | |թյունը|
|_______________________________________________|______|_______|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________________|______|_______|______|
|Հասույթներ, ընդամենը, (առանց ԱԱՀ) |110 |հազար | |
| | |դրամ | |
|_______________________________________________|______|_______|______|
|այդ թվում` փոստային ծառայությունից |110.1 |-»- | |
|_______________________________________________|______|_______|______|
|սուրհանդակային ծառայությունից |110.2 |-»- | |
|_______________________________________________|______|_______|______|
|Ծախսեր, ընդամենը |120 |-»- | |
|_______________________________________________|______|_______|______|
|այդ թվում` փոստային ծառայությունից |120.1 |-»- | |
|_______________________________________________|______|_______|______|
|սուրհանդակային ծառայությունից |120.2 |-»- | |
|_______________________________________________|______|_______|______|
|Այլ գործունեությունից ստացված հասույթներ |130 |-»- | |
._____________________________________________________________________.
2. Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի
(ամսական)
.__________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Ընդա-|այդ թվում` |
| |համարը|միավորը|մենը |______________|
| | | | |Փոս |Սուրհան-|
| | | | |տային|դակային |
|______________________________|______|_______|_____|_____|________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Հասույթ, ընդամենը, (առանց ԱԱՀ)|210 |հազար | | | |
| | |դրամ | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|այդ թվում` | | | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|ք. Երևան |210.1 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Արագածոտն |210.2 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Արարատ |210.3 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Արմավիր |210.4 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Գեղարքունիք |210.5 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Լոռի |210.6 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Կոտայք |210.7 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Շիրակ |210.8 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Սյունիք |210.9 |-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Վայոց ձոր |210.10|-»- | | | |
|______________________________|______|_______|_____|_____|________|
|Տավուշ |210.11|-»- | | | |
.__________________________________________________________________.
3. Փոստային և սուրհանդակային առաքանիներ
(եռամսյակային)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանում |Տողի |Չափի |Ցուցա-|
| |համարը |միավորը |նիշի |
| | | |մեծու-|
| | | |թյունը|
|____________________________________________|_______|_________|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________________|_______|_________|______|
|Նամակագրական թղթակցություններ, տպագիր |310 |հազար հատ| |
|հրատարակություններ, ծրարներ, ընդամենը | | | |
|____________________________________________|_______|_________|______|
|այդ թվում` ներհանրապետական |310.1 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|միջազգային ելքային |310.2 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|միջազգային մուտքային |310.3 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|Փոստային ծանրոցներ, ընդամենը |320 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|այդ թվում` ներհանրապետական |320.1 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|միջազգային ելքային |320.2 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|միջազգային մուտքային |320.3 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|Սուրհանդակային փաթեթներ, ընդամենը |330 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|այդ թվում` ներհանրապետական |330.1 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|միջազգային ելքային |330.2 |-»- | |
|____________________________________________|_______|_________|______|
|միջազգային մուտքային |330.3 |-»- | |
._____________________________________________________________________.
4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակ
(տարեկան)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանում |Տողի |Չափի |Ցուցա-|
| |համարը |միավորը |նիշի |
| | | |մեծու-|
| | | |թյունը|
|____________________________________________|_______|_________|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________________|_______|_________|______|
|Փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների|410 |մարդ | |
|միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին | | | |
|մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա վիճակագրական | | | |
|հաշվետվությունում) | | | |
|____________________________________________|_______|_________|______|
|Սուրհանդակային գործունեությամբ զբաղվող |420 |-»- | |
|աշխատողների միջին տարեկան թվաքանակը, | | | |
|(լրացվում է տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա| | | |
|վիճակագրական հաշվետվությունում) | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` ___________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ _________________
կամ այլ լիազորված անձ)` (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ. «:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի դեկտեմբերի 28-ի
N 29-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 64-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն և այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից`
1) Փոստային և սուրհանդակային ծառայություններ (ամսական) (բաժին 1)
2) Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի (ամսական) (բաժին 2)
3) Փոստային և սուրհանդակային առաքանիներ (եռամսյակային) (բաժին 3)
4) Աշխատողների միջին տարեկան թվաքանակ (տարեկան) (բաժին 4):
7. 1-ին բաժնի 110 տողում արտացոլվում են փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթներն առանց ավելացված արժեքի հարկի համապատասխան ամսվա համար: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով: Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր: Փոստային կապի գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը կարող են մատուցել և փոստային, և սուրհանդակային ծառայություններ: Փոստային կապի ծառայությունը գործունեության տեսակ է փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով: Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:
8. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից:
9. 2-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն բաշխված ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի: Այս բաժնում 1 սյունակից ավելի սյունակում հասույթներ լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք գործունեություն են իրականացնում մեկից ավելի մարզերում կամ ք. Երևանում:
10. 3-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային առաքանիների ծավալները հազար հատերով համապատասխան եռամսյակի համար:
11. Փոստային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են հասցեագրված նամակագրական թղթակցությունների (հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ), համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունների, իսկ 320 տողում` փոստային ծանրոցների ծավալները: Սուրհանդակային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են առանց ապրանքային արժեքի թղթակցությունների և մինչև 0.3 կգ-ը չգերազանցող ծրարների ծավալները, իսկ 330 տողում` 0.3 կգ-ը գերազանցող սուրհանդակային փաթեթների ծավալները:
12. Ներհանրապետական առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար:
13. Միջազգային ելքային առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու համար:
14. Միջազգային մուտքային առաքանիները ընդունվում են այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար, իսկ փոստային ծառայությունների մատուցման դեպքում նաև` տարանցիկով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար:
15. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ (բացի փոստային կապի ունիվերսալ ծառայություններից) իրավունք ունեն սահմանելու առաքանիների առավելագույն չափերը, քաշը և թույլատրելի ներդրվածքը, որոնք առաքման համար արգելված չեն:
16. Փոստային առաքանին, որն առաքվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթներին համապատասխան:
17. Սուրհանդակային առաքանին համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթների դասակարգվում է հետևյալ տեսակների`
1) ծրար` փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատի ծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը.
2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը.
3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն` առանց ապրանքային արժեքի:
18. Հատուկ կապի ծառայությունը սուրհանդակային կապի ծառայության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:
19. Հաշվետվության 410 և 420 տողերում լրացվում են աշխատողների միջին տարեկան թվաքանակները (համապատասխանաբար փոստային և սուրհանդակային գործունեությամբ զբաղվող) (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2020 թվական: