Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.07.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.04.2021  -ից մինչեւ   08.07.2021  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2021 թվականի N 95-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը:

(1-ին կետը փոփ. 16.02.2021 թիվ 190-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

1) սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին.

2) ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության քննարկմանը` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման արգելքի կիրառման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:

3.1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված, սակայն սույն որոշման 1-ին կետում նշված ընթացակարգերով չձևակերպված ապրանքների վրա:

(3.1-ին կետը լրաց. 16.02.2021 թիվ 190-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 8-ը:

(4-րդ կետը փոփ. 08.04.2021 թվականի թիվ 480-Ն որոշում)

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 4-րդ կետի համաձայն սույն որոշումն ուժը կորցրել

է 2021 թվականի ապրիլի 8-ից:

08.04.2021 թվականի թիվ 480-Ն որոշման համաձայն սույն որոշման

4-րդ կետում «երկու ամիս ժամկետով» բառերը փոխարինել «մինչև

2021 թվականի հուլիսի 8-ը» բառերով: Նույն որոշման 2-րդ կետի

համաձայն 08.04.2021 թվականի թիվ 480-Ն որոշմն ուժի մեջ է մտնում

ապրիլի 22-ին:

08.04.2021 թվականի թիվ 480-Ն որոշման 2-րդ կետի համաձայն

այդ որոշմամբ նախատեսված փոփոխությունը կատարվել է ուժը կորցրած

որոշման մեջ:

--------------------------------------------------------------------

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 27

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2021
N 95-Ն
Որոշում