041.0571.240800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2000 թվականի N 571
Ա. ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ Արարատ Մալխասյանին 2000 թվականի սեպտեմբերի 25-29-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն` Ստանդարտների միջազգային կազմակերպության 23-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Մալխասյանի Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Ա. Մալխասյանի Իտալիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: