Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԹԻՎ 9-Լ, ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱ ...

 

 

ԻՐՏԵԿ

 Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին»

ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 14-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԹԻՎ 9-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 23-Լ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 24-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի լրացուցիչ նիշերը սահմանելու մասին» թիվ 9-Լ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի լրացուցիչ նիշերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի մայիսի 27-ի թիվ 10-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Լ և հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի լրացուցիչ նիշերը սահմանելու մասին» թիվ 24-Լ հրամանները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

2 ապրիլի 2021թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 5 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
02.04.2021
N 14-Լ
Հրաման