ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2021 թվականի N 477-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը և ամբողջ տեքստը «օզոնային շերտը քայքայող նյութերի» բառերից հետո լրացնել «և հիդրոֆտորածխածինների» բառերով.
i
2) որոշման նախաբանում և որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» բառերը փոխարինել «Օզոնային շերտի պահպանության մասին» բառերով.
i
3) հավելվածի 5-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը «օզոնային շերտը քայքայող նյութի (նյութերի)» բառերից հետո լրացնել «և հիդրոֆտորածխածնի (հիդրոֆտորածխածինների)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական: