Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2021 թվականի N 514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ և 10-րդ ենթակետերով.

«9) ազգային օպերատոր` Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր.

10) հաշվարկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն ծնողի անվամբ ազգային օպերատորի մոտ բացված էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ, որը կիրառվում է ազգային օպերատորի միջոցով խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելու համար.»,

բ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով: Եթե ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա: Խնամքի նպաստի վճարման եղանակը կամ վճարող կազմակերպությունն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է բանկի կամ ազգային օպերատորի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:»,

գ. 25-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերով,

դ. 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին, 26.2-րդ և 26.3-րդ կետերով.

«26.1. Եթե օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասում նշված` խնամքի նպաստի վճարման եղանակը փոխելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացվում մինչև նույն հոդվածով սահմանված` խնամքի նպաստի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով: Այս դեպքում դիմում չներկայացրած շահառուի համար, օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի հաշվառմամբ, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է սոցիալական ապահովության ծառայությունը`

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիս ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս.

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն կետի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս.

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս.

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս:

26.2. Սույն կարգի 26.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս խնամքի նպաստը համապատասխան բնակավայրում հաշվառված` կանխիկ եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ ազգային օպերատորը) ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում է` հաշվի առնելով այդ ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակում ներառման ենթակա` տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով խնամքի նպաստ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների:

26.3. Սույն կարգի 26.2-րդ կետում նշված ամսվա վճարման ցուցակում ընդգրկվում են սույն կետում սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպությունները: Վճարման ցուցակը վճարող կազմակերպություն ուղարկելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական ապահովության ծառայությունն ընտրված վճարող կազմակերպության մասին տեղեկացնում է խնամքի նպաստ ստացող անձին` հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով:»,

ե. 28-րդ և 29-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

զ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Եթե խնամքի նպաստը վճարելը վերսկսելու (խնամքի նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու) դիմումը ներկայացրել է ծնողը, ապա խնամքի նպաստը վճարվում է ընդհանուր կարգով, անկանխիկ եղանակով, ծնողի ընտրությամբ` բանկի կամ ազգային օպերատորի միջոցով (բացառությամբ այն դեպքի, երբ ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է):»,

է. 36-րդ կետը «հաշվին» բառերից հետո լրացնել «կամ ծնողի հաշվարկային հաշվին» բառերով,

ը. 37-րդ կետի առաջին նախադասությունը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ ծնողի հաշվարկային հաշվին» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը «հաշվին» բառից հետո` «կամ լիազորված անձի հաշվարկային հաշվին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2021
N 514-Ն
Որոշում