ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2021 թվականի N 369-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 784-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 784-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
N 369-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թ. օգոստոսի 16-ի
N 784-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հավասար հնարավորությունների ապահովման վարչության
պետ
Ն. Փաշայան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Մուրադյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության հանրակրթության վարչության
հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և
իրականացման բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի
վարչության գլխավոր մասնագետ
Մ. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության
վարչության դպրոցական բաժնի առաջին կարգի մասնագետ
(համաձայնությամբ)
Ա. Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության հանրապետական մանկավարժահոգեբանական
կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պաուլ Հեյլվեյլ - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»
հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ
(համաձայնությամբ)
Ն. Օսկանյան - «Առաջինը` երեխաներին» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Հ. Մարգարյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Մ. Երիցյան - «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնի տնօրեն
(համաձայնությամբ)
Ռ. Յիրիկյան - «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Պետրոսյան - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»
հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Ա. Քուրդյան - «Առաջինը` երեխաներին» հասարակական կազմակերպության
անդամ (համաձայնությամբ)
Լ. Սողոմոնյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության
անդամ (համաձայնությամբ)
Մ. Գինոսյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության
անդամ (համաձայնությամբ)
Գ. Ղազանչյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության
անդամ (համաձայնությամբ)
Զ. Մուրուզյան - «Գրանդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության անդամ (համաձայնությամբ)
Զ. Ասլանյան - «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական դեպքերի համակարգող
(համաձայնությամբ)»:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հավելվածը չի
հրապարակվել