Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2021 թվականի N 131-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) հավելված N 1-ի`

ա. 5-րդ կետում «ընդգրկվում են» բառերից հետո լրացնել «առնվազն» բառը.

բ. 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կազմակերպում և» բառերը.

2) հավելված N 3-ի`

ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անձը հայտարարության մեջ նշված ժամկետում նախարարություն է ներկայացնում որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը:».

բ. 18-րդ կետից հանել «հանձնաժողովի նախագահի կամ» բառերը.

գ. 19-րդ կետում «հանձնաժողովի անդամների» բառերը փոխարինել «նախարարության ներկայացուցչի» բառերով.

դ. 20-րդ կետում «հանձնաժողովը» բառը փոխարինել «նախարարության ներկայացուցիչը» բառերով.

ե. 24-րդ կետում «Հանձնաժողովն» բառը փոխարինել «Նախարարության ներկայացուցիչն» բառերով.

զ. 25-րդ և 28-րդ կետերում «հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «նախարարության ներկայացուցիչ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

է. 27-րդ և 41-րդ կետերում «90» թիվը փոխարինել «180» թվով.

ը. 29-րդ կետում «հանձնաժողովը հրապարակում է» բառը փոխարինել «հրապարակվում է» բառերով.

թ. 31-րդ կետում «մեկ ժամվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.

ժ. 32-րդ կետում «արդյունքներն ստանալուց» բառերը փոխարինել «արդյունքների մասին տեղեկացվելուց» բառերով, իսկ «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով.

ժա. 40-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«40. Խնդրի քննարկման տարբերակը որոշվելու նպատակով քննասենյակում անցկացվում է վիճակահանություն հետևյալ կարգով. մասնակիցներից մեկը փակ ծրարներով սեղանին դրված քննական առաջադրանքներից ընտրում է որևէ մեկը (ցանկացածը) և ընտրված տարբերակը համարվում է քննական:».

ժբ. 46-րդ կետից հանել «հանձնաժողովին» բառը.

ժգ. 48-րդ կետից հանել «Տիպային պատասխանները տրամադրվում են նախարարության կողմից` խնդրի լուծման փուլն ավարտվելուց անմիջապես հետո:» նախադասությունը.

ժդ. 51-րդ կետում «տան» բառը փոխարինել «ունենա» բառով.

ժե. 58-րդ կետում «արդյունքներն ստանալուց կամ դրանց մասին էլեկտրոնային փոստով» բառերը փոխարինել «արդյունքների մասին» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
08.04.2021
N 131-Ն
Հրաման