ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-22-Ո-31
2021 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՆՀ-53-Ա և թիվ ՆՀ-54-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 18-ի թիվ ԲԴԽ-14-Ո-18 և մարտի 25-ի թիվ ԲԴԽ-16-Ո-21 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 1-ին կետի 17-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
2) Հավելվածի 1-ին կետի 29-րդ տողի «ԴԱՏԱՎՈՐԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ» սյունակի «Նորայրի» բառը փոխարինել «Նորիկի» բառով,
3) Հավելվածի 2-րդ կետի 119-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական» բառերը փոխարինել «Վճռաբեկ» բառով,
4) Հավելվածի 4-րդ կետի 220-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Տավուշի մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով,
5) Հավելվածի 4-րդ կետի 239-րդ տողն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2021թ. ապրիլի 12
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 12 ապրիլի 2021 թվական: