Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2021 թվականի N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի «Արյունը կամ դրա բաղադրամասերը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինիս կողմից անվճար բժշկական հետազոտություն անցնելու կարգը և դոնորության համար հակացուցումների ցանկը հաստատելու մասին» թիվ 06-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի,

2) հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի ապրիլի 8-ի

N 18-Ն հրամանի

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի փետրվարի 7-ի

N 06-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՐՅՈՒՆԸ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. Դոնորի ընդունումը դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպությունում իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

2. Դոնորին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 18-Ն հրամանով հաստատված տեղեկատվական թերթիկը և հայտարարագիր դոնորի համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ, որը նա լրացնում և ստորագրում է:

3. Դոնորը լրացնում է 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված դոնորի հարցաթերթիկը:

4. Դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը լրացնում է 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված դոնորի բժշկական թերթիկը: Եթե դոնորը մեկ տարվա ընթացքում երկու անգամ է հանձնում արյուն, ապա դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը լրացնում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված ակտիվ դոնորի հաշվառման թերթիկը: Դոնորի քառակի արյունատվությունից հետո, արյունատվությունը շարունակելու ցանկության դեպքում, վերջինս տեղափոխվում է ակտիվ դոնորների խումբ և դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված ակտիվ դոնորի բժշկական քարտը:

5. Նույնականացումն անցկացնելուց հետո (անձը հաստատող փաստաթղթի տվյալների հիման վրա), դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը (բացառությամբ կրտսեր բուժաշխատողների) որոշում է դոնորի մարմնի զանգվածը (արյունատվության թույլատրելի սահմանները կանանց համար առնվազն 52 կիլոգրամ, տղամարդկանց` առնվազն 62 կիլոգրամ), հեմոգլոբինի մակարդակն արյունատվության թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180 գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188 գրամ/լիտր): Եթե ստացված տվյալները թույլատրելի սահմաններում են, ապա լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված դոնորի բժշկական թերթիկ/ակտիվ դոնորի բժշկական քարտի համապատասխան մասերը:

6. Դոնորության գործընթաց իրականացնող կազմակերպության բժիշկը`

1) ուսումնասիրում է հարցաթերթիկի պատասխանները, զննում դոնորի մաշկը, լորձաթաղանթները, չափում զարկերակային ճնշումը (արյունատվության թույլատրելի սահմանները` դիաստոլիկ ճնշումը` 60-100 միլիմետր սնդիկի սյուն և սիստոլիկ զարկերակային ճնշումը 90-160 միլիմետր սնդիկի սյուն (բացառությամբ հաստատված գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդությունը)) հաշվում երակազարկը (արյունատվության թույլատրելի սահմանները` 60-90 զարկ 1 րոպեում), շոշափում ավշային հանգույցները, ինչպես նաև որոշում դոնորի հոգենյարդաբանական վիճակը, անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է կատարել դոնորի լրացուցիչ զննում,

2) տեղեկացնում է դոնորին օրենքով սահմանված նրա իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին,

3) դոնորության թույլտվության, դոնորության տեսակի վերաբերյալ որոշում ընդունելիս` ղեկավարվում է սույն հրամանի հավելված 2-ով հաստատված դոնորության համար հակացուցումների ցանկով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի մայիսի 15-ի N 10-Ն հրամանով,

4) արյունատվության հակացուցումների բացակայության դեպքում լրացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված դոնորի բժշկական թերթիկի/ակտիվ դոնորի բժշկական քարտի համապատասխան մասը և ուղարկում դոնորին արյունատվության,

5) եթե դոնորի մոտ հայտնաբերվում է արյունատվության բացարձակ կամ ժամանակավոր հակացուցում, գրանցում է այն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված դոնորի բժշկական թերթիկի համապատասխան մասում:

7. Ակտիվ (տարեկան քառակի արյունատվություն) և պլազմայի (միայն պլազմայի (ձևավոր տարրեր չպարունակող արյան բաղադրամաս) արյունատվություն) դոնորներին ներկայացվում են բժշկական հետազոտման անհատական պահանջներ`

1) տարին 1 անգամ ակտիվ և պլազմայի դոնորները ներկայացնում են տեղեկանքներ տեղամասային պոլիկլինիկայում անհատույց սկզբունքով կազմակերպված հետևյալ հետազոտությունների վերաբերյալ` մեզի և արյան ընդհանուր քննություն, կրծքավանդակի օրգանների ռենտգեն կամ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, իգական սեռի դոնորները ներկայացնում են նաև տեղեկանք գինեկոլոգիական վիճակի վերաբերյալ (կրած հիվանդությունների, վիրահատությունների, ծննդաբերությունների և հղիության առկայության կամ ընդհատման վերաբերյալ),

2) պլազմայի դոնորները մինչ առաջին արյունատվությունը, լրացուցիչ հետազոտվում են տրոմբոցիտների և շիճուկում ընդհանուր սպիտակուցի քանակի վերաբերյալ: Այնուհետև յուրաքանչյուր երկու լիտր պլազմա հանձնելուց հետո շիճուկում որոշում են ընդհանուր սպիտակուցի քանակը, սպիտակուցային տեսակները (ֆրակցիաները),

3) իմունացված դոնորների հետազոտությունները կատարվում են պլազմայի դոնորների հետազոտության նման և լրացուցիչ ստուգվում է իմուն հակամարմինների տիտրը:

8. Եթե դոնորի մոտ հայտնաբերվում է սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված դոնորության համար հակացուցումների ցանկով չնշված հիվանդությունը կամ վիճակը, բժշկի կողմից դոնորի պիտանելիությունը որոշվում է անհատականորեն, անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում համապատասխան մասնագետի կարծիքը:

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի ապրիլի 8-ի

N 18-Ն հրամանի

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի փետրվարի 7-ի

N 06-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

1. Դոնորությունը բացառող բացարձակ հակացուցումներ (հիվանդություններ` անկախ հիվանդության վաղեմությունից և բուժման արդյունքներից).

1) Վարակիչ հիվանդություններ`

ա. ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ,

բ. վիրուսային հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ),

գ. սիֆիլիս (բնածին կամ ձեռքբերովի),

դ. պալարախտ (տուբերկուլյոզ) բոլոր ձևերը,

ե. բրուցելոզ,

զ. բծավոր տիֆ,

է. տուլարեմիա,

ը. բոր,

թ. էխինոկոկոզ,

ժ. տոքսոպլազմոզ,

ժա. տրիպանոսոմոզ,

ժբ. ֆիլարիատոզ,

ժգ. ռիշտա,

ժդ. լեյշմանիոզ

2) Սոմատիկ հիվանդություններ`

ա. չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդություններ,

բ. կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ,

գ. հոգեկան հիվանդություններ,

դ. խուլհամրություն,

ե. ալկոհոլիզմ, թմրամոլություն

3) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ`

ա. գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն,

բ. սրտի իշեմիկ հիվանդություն,

գ. ուղեղի անոթային հիվանդություններ,

դ. տրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում

ե. սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի),

զ. էնդոկարդիտ, միոկարդիտ

4) Շնչառական օրգանների հիվանդություններ`

ա. թոքերի էմֆիզեմա,

բ. թոքային ֆիբրոզ,

գ. ասթմա (հեղձուկ),

դ. օբստրուկտիվ բրոնխիտ,

ե. բրոնխոէկտատիկ հիվանդություն

5) Լյարդի և լեղուղիների հիվանդություններ`

ա. քրոնիկ հեպատիտ,

բ. լյարդի ցիռոզ,

գ. լեղապարկի քարեր խոլեցիստիտով,

դ. խոլանգիտ

6) Երիկամների և միզուղիների հիվանդություններ`

ա. երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ,

բ. երիկամային անբավարարություն

7) Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ

8) Ճառագայթային հիվանդություն

9) Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով)

10) Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ`

ա. տեսողություն (+-6 դիոպտրիա և ավելի),

բ. անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ),

գ. տրախոմա

11) Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ (ներառյալ պսորիազ, վիտիլիգո)

12) Ոսկրաբորբ (օստեոմիելիտ)

13) Վիրահատություններ (կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ իր հավելումներով, ձեռք, ոտք, աչք և այլն))

14) Բացի դոնացիան բացառող մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձինք`

ա. արվամոլներ,

բ. մարմնավաճառներ,

գ. կալանավայրերում գտնվող անձինք,

դ. մարդու արյան և արյան բաղադրամասերի, բժշկական գործիքների հետ մշտական շփման մեջ գտնվող բուժանձնակազմ,

ե. վիրուսային հեպատիտ Ց-ով, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով պացիենտների և վարակակիրների ընտանիքի անդամներ /համատեղ բնակվելու պայմանում/,

զ. արյան միջոցով փոխանցվող վարակների հետազոտման կրկնակի (3 ամիս անց) կասկածելի արդյունքներ:

 

2. Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՎԻՃԱԿԸ                |ԺԱՄԿԵՏԸ                |

|___|_________________________________________|_______________________|

|1) |Արյան բաղադրամասերի փոխներարկում,        |6 ամիս                 |

|   |դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների       |                       |

|   |ամբողջականության խախտումով ուղեկցվող     |                       |

|   |բժշկական այլ միջամտություններ,           |                       |

|   |ատամի նյարդի հեռացում                    |                       |

|___|_________________________________________|_______________________|

|2) |Ատամի հեռացում                           |10 օր                  |

|___|_________________________________________|_______________________|

|3) |Վիրահատություններ, այդ թվում նաև         |6 ամիս                 |

|   |հղիության արհեստական ընդհատում           |                       |

|___|_________________________________________|_______________________|

|4) |Միզաքարային հիվանդություն, ստամոքսի խոց, |Բուժումից և  լիարժեք   |

|   |տասներկումատնյա աղիքի խոց                |առողջացումից 2 տարի    |

|___|_________________________________________|_______________________|

|5) |Հղիության և  լակտացիայի շրջան            |Ոչ պակաս, քան 1 տարի   |

|   |                                         |ծննդաբերությունից հետո,|

|   |                                         |ոչ պակաս, քան 3 ամիս   |

|   |                                         |լակտացիայի ավարտից հետո|

|___|_________________________________________|_______________________|

|6) |Դաշտանի շրջան                            |Դաշտանի ավարտից հետո ոչ|

|   |                                         |պակաս, քան 5 օր        |

|___|_________________________________________|_______________________|

|7) |Ալերգիկ վիճակներ                         |1 ամիս                 |

|___|_________________________________________|_______________________|

|8) |Ջերմության բարձրացում 37 օC ջերմաստիճանից|14 օր                  |

|   |բարձր, վերին շնչառական ուղիների սուր     |                       |

|   |բորբոքումներ                             |                       |

|___|_________________________________________|_______________________|

|9) |Պատվաստումներ`                           |                       |

|   |_________________________________________|_______________________|

|   |ա. կենդանի վակցինա                       |1 ամիս                 |

|   |_________________________________________|_______________________|

|   |բ. սպանված վակցինա                       |10 օր                  |

|   |_________________________________________|_______________________|

|   |գ. կատաղության և  հեպատիտ Բ-ի դեմ        |6 ամիս                 |

|___|_________________________________________|_______________________|

|10)|Դեղերի օգտագործում`                      |                       |

|   |_________________________________________|_______________________|

|   |ա. հակաբիոտիկներ                         |14 օր                  |

|   |_________________________________________|_______________________|

|   |բ. ասպիրին                               |5 օր                   |

|   |_________________________________________|_______________________|

|   |գ. ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ    |3 օր                   |

|___|_________________________________________|_______________________|

|11)|Հայաստանի Հանրապետությունից դուրս էնդեմիկ|6 ամիս                 |

|   |օջախներում երկարատև  (1 ամսից ավելի)     |                       |

|   |գտնվելու դեպքում                         |                       |

|___|_________________________________________|_______________________|

|12)|Մալարիայի բուժումն ավարտելուց հետո       |5 տարի                 |

|___|_________________________________________|_______________________|

|13)|Ոգելից խմիչքների ընդունում               |24 ժամ                 |

|___|_________________________________________|_______________________|

|14)|Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում      |2 ամիս                 |

|   |մինչև  2 անգամ                           |                       |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.04.2021
N 18-Ն
Հրաման